Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Դեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում 3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԱրի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԻրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. ԲաղայիՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը ՍյունիքումԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Politico. ֆոն դեր Լայենը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով կայցելի Լիտվա «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր Դանիելյան
Քաղաքականություն

Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները վաղուց անցել են ներեկեղեցական կյանքի կամ քաղաքական մեկնաբանությունների սահմանը։ Խնդիրը հանգում է ավելի վտանգավոր հարցի՝ արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ինստիտուցիոնալ սահմանազատումը, թե՞ գործադիր իշխանությունը փորձում է իրեն վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ և իրավական տրամաբանությամբ իրեն չեն պատկանում։ Երբ պետության ղեկավար մարմնի առաջին դեմքը հրապարակային կերպով կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի որոշումների լեգիտիմությունն ու պարտադիր ուժը, սա արդեն ոչ թե կարծիք է կամ քաղաքական ճառ, այլ կառավարման մշակույթի փոփոխության ազդակ՝ իրավական պետությունից դեպի կամայականության ռեժիմ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցական կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Այստեղ կարևորն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում տվյալ որոշմանը, այլ այն, թե ով է իրավասու այդ որոշումը կայացնել։ Եկեղեցական կարգապահական վարույթները, պաշտոնազրկումները և կարգավիճակի հարցերը Եկեղեցու ներքին իրավազորության դաշտում են, քանի դեռ պետությունը չի փորձում դրանք վերածել քաղաքական իշխանության գործիքների։ Սակայն դրանից հետո հնչած արձագանքը, որի տրամաբանությամբ Հայրապետական տնօրինությունը ներկայացվում է որպես առոչինչ, հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Սահմանադրական պետությունում ոչ մի պաշտոնյա, որքան էլ բարձր լինի նրա քաղաքական մանդատը, իրավասու չէ դատել, արժեզրկել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը, եթե այդ ինստիտուտը գործում է իր սահմանված կանոններով ու իրավական դաշտում։ Երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները արժեք չունեն, նա փաստացի հանդես է գալիս որպես վերահաստատող ատյան՝ մի դերով, որը Սահմանադրությունը նրան չի տվել։ Սա ոչ միայն լիազորությունների սահմանազանցում է, այլև ուղերձ, որ պետական իշխանությունը պատրաստ է սեփական քաղաքական նպատակին ենթարկել յուրաքանչյուր ինքնուրույն համակարգ՝ անկախ նրանից, թե այդ համակարգը ինչ դեր ունի ազգային ինքնության, հանրային վստահության և պատմական շարունակականության մեջ։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ եղած առաջնորդի հետ։ Թեև նման քայլը կարող է ներկայացվել որպես անձնական հավատքի կամ անհատի վերաբերմունքի դրսևորում, քաղաքական իրականության մեջ այն ունի հստակ սիմվոլիկ ու կառավարչական նշանակություն։ Երբ իշխանության առաջին դեմքը ցուցադրաբար կանգնում է կանոնական կարգով կայացված որոշման հակառակ կողմում, այն ընկալվում է որպես ազդակ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը կարող է վերանայվել քաղաքական հովանավորչությամբ։ Սա արդեն պետություն–եկեղեցի սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և ներսից պառակտում հրահրելու վտանգավոր նախադրյալ։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի արձագանքն այս զարգացումներին ավելի սուր ձևակերպում է խնդրի իրավական էությունը։ Նրա գնահատմամբ, երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը, այլև սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Այստեղ առանցքայինն այն է, որ խոսքը պարզապես անհամաձայնության կամ քննադատության մասին չէ։ Խոսքը փորձի մասին է՝ քաղաքական հայտարարությամբ չեղարկել ինքնուրույն ինստիտուտի իրավական գործողություն և փաստացի հաստատել նոր կանոն՝ ով ունի քաղաքական ուժ, նա էլ որոշում է, թե ով որտեղ պետք է ղեկավարի։

Այսպիսի տրամաբանությունը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու համար։ Այն վտանգավոր է պետական կառավարման ամբողջ համակարգի համար, որովհետև նույն մեխանիզմով վաղը կարող է արժեզրկվել ցանկացած այլ ինստիտուտի ինքնուրույնություն՝ դատարանների, համալսարանների, համայնքների, մասնագիտական կառույցների, նույնիսկ պետական մարմինների ներսում կանոնակարգված հարաբերությունների։ Երբ իրավունքի տեղը զբաղեցնում է քաղաքական կամքը, ամեն ինչ դառնում է հարաբերական, պայմանական և կախված պահի շահից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ կազմակերպություն, որևէ ներդրող կամ պետական ծառայող չի կարող ունենալ կայունության և կանխատեսելիության վստահություն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատականը, թե հակաեկեղեցական արշավին միացած որոշ հոգևորականների պատկերացրած «նորոգումը» իշխանության ներսում հաստիքային աշխատակից դառնալն է, իր մեջ ընդգծում է ևս մեկ վտանգ՝ Եկեղեցու ներքին կյանքի քաղաքականացման խորացումը։ Եթե Եկեղեցու ներսում ձևավորվում են խմբեր, որոնք իրենց ազդեցության աղբյուրը տեսնում են ոչ թե կանոնական կարգում և հովվական հեղինակության մեջ, այլ իշխանության հովանավորչության, վարչական ռեսուրսի և ուժային մեխանիզմների աջակցությամբ, ապա վտանգը դառնում է երկակի՝ մի կողմից պետությունը ներխուժում է Եկեղեցու ներքին դաշտ, մյուս կողմից Եկեղեցու ներսից ձևավորվում են լծակներ, որոնք վերածվում են պետության քաղաքական տեխնոլոգիաների շարունակության։

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ երկու կարգերը՝ կանոնականը և սահմանադրականը, սկսում են ստորադասվել քաղաքական քմահաճույքին։ Իսկ դա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է, որովհետև ճգնաժամը սկսվում է այնտեղ, որտեղ օրենքը դադարում է լինել ընդհանուր պարտադիր չափանիշ և վերածվում է ընտրովի գործիքի։ Այսպիսի պայմաններում հասարակությունն անխուսափելիորեն կանգնում է պարզ, բայց հիմնարար ընտրության առաջ՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ կամայականությամբ։

Հայաստանում պետականության ամրությունը երբեք չի կառուցվել մեկ քաղաքական ուժի կամ մեկ պաշտոնյայի կամքի վրա։ Այն կառուցվել է ինստիտուտների կայունության, հանրային վստահության և իրավական կանխատեսելիության վրա։ Եվ եթե այսօր թույլ տրվի, որ գործադիր իշխանությունը փաստացի սահմանազատի, թե Եկեղեցին ում է նշանակում, ում է պաշտոնազրկում և ինչ որոշումներն են ուժ ունեցող, ապա վաղը նույն տրամաբանությունը կարող է կիրառվել ցանկացած այլ ոլորտում՝ վերածելով պետությունը ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայության տարածքի։ Իսկ այդ դեպքում խնդիրը լինելու է ոչ թե միայն Եկեղեցու շուրջ զարգացումները, այլ Հայաստանի պետական համակարգի դիմադրողականությունը՝ ներսից քայքայման վտանգի սպառնալիքով։