Իմամօղլուն չի հրաժարվում նախագահի իր թեկնածությունից
Թուրքայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով այժմ կալանքի տակ է գտնվում, Սիլիվրիի բանտից թուրքական «T24» պարբերականի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահի թեկնածությունը շարունակում է մնալ ուժի մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը։
Իմամօղլուի խոսքով՝ այն ընտրությունը, որում ինքը չի կարողանա ազատ մրցել, չի կարող համարվել լեգիտիմ ընտրություն։ Վերջինս նաև իր դեմ հարուցված «դիպլոմի գործը» որակել է որպես Թուրքիայի իրավական պատմության «սև բիծ»՝ նշելով, որ այդ գործընթացը քաղաքական դրդապատճառներ ունի։
Իմամօղլուն ընդգծելով, որ իր թեկնածությունը 15.5 միլիոն քաղաքացու կամքի արտահայտությունն է՝ հայտարարել է. «Իշխանությունը ազգն է տալիս և ազգն էլ վերցնում այն: Դիպլոմի գործը դեռևս ավարտված չէ, իսկ թեկնածությունս հստակորեն շարունակվում է, սակայն անկախ արդյունքից «ԺՀԿ»-ն ազգային կառավարում ձևավորելու համար կատարելու է մեր ազգի առաջ ստանձնած իր պարտավորությունը»։
Նա նաև նշել է, որ «ԺՀԿ»-ն ունի նախագահական մի քանի հնարավոր թեկնածու և կուսակցությունը որևէ անհանգստություն չունի այդ հարցում՝ միաժամանակ կասկածի տակ դնելով գործող իշխանությունների սահմանադրական սահմանափակումները շրջանցելու հնարավորությունը։
Նշենք, որ Ստամբուլի նախկին քաղաքապետը կալանավորվել էր 2025-ի մարտի 19-ին, իսկ ձերբակալվել՝ մարտի 23-ին: Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ։ Ավելի ուշ՝ հուլիսին, փաստաթղթերի կեղծման մեղադրանքների հիման վրա Ստամբուլի համալսարանը չեղարկել էր նաև Իմամօղլուի մագիստրոսական դիպլոմը: Այդ գործով առաջին նիստը տեղի է ունեցել սեպտեմբերին:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան