Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը

Ռուսաստանցի հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի հերթական հայտարարությունը Հայաստանում կրկին հակառուսական կրքեր է բորբոքել։ Իր ռադիոհաղորդման ընթացքում տխրահռչակ Սոլովյովը հայտարարել է, թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ռուսաստանի համար շատ ավելի ցավոտ է, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ «Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է։ Կենտրոնական Ասիայի խնդիրը հսկայական խնդիր է մեզ համար, և մենք պետք է շատ հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու խնդիրները։ Մենք պետք է բացատրենք. խաղերն ավարտվել են։ Թքած միջազգային իրավունքի վրա»,-ասել է Սոլովյովն ու հավելել. «Եթե մեր ազգային անվտանգության նկատառումներից ելնելով մենք անհրաժեշտություն ունեինք Հատուկ ռազմական գործողությունը գործարկեինք Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ նույն պատճառներով չենք կարող այն գործարկել մեր ազդեցության գոտու մյուս կետերում»։

Ըստ էության, ռուսաստանցի լրագրողը որևէ նոր բան չի ասում, բայց հաշվի առնելով թե՛ համատեքստը, թե՛ ինչպես նաև այս հայտարարությունն արվելու ժամկետն ու պայմանները, բարդ չէր գուշակել, որ նման հայտարարությունը հայաստանյան որոշակի շրջանակների մոտ կրկին հակառուսական կրքեր է բորբոքելու՝ Կրեմլի ուղղությամբ ցեխարձակումներ իրականացնելու համար։ Գաղտնիք չէ, որ ռուսական կառավարական շրջանակներում Հայաստանի վերաբերյալ 2 մոտեցումներ կան։ Մեկը՝ չափավոր մոտեցումն է և փափուկ ուժի կիրառումը։ Ըստ այդմ, Հայաստանում հակառուսական տրամադրությունները վերացնելու համար ոչ թե կոշտ մեթոդների դիմել, այլ ավելի շուտ փորձել համագործակցել, եթե ոչ Հայաստանի գործող իշխանությունների, գոնե հասարակության հետ՝ հնարավորինս մարելով հակառուսականության ալիքը։ Այս մոտեցման առաջատար դեմքերից մեկը հայկական ծագումով Ռուսաստանի վարչապետ Միշուստին է։

Մյուս մոտեցումը չափազանց կոշտ և բիրտ ուժ կիրառելով, ճնշումներով Հայաստանում իրավիճակ փոխելն է, որը, նշենք, վաղուց արդեն ցույց է տվել իր անարդյունավետությունը, և ընդհակառակը, փաշինյանական իշխանություններն օգտագործում են այս հանգամանքը՝ հակառուսական նոր ալիք բարձրացնելու համար։ Հատկապես այս ուղղության վրա է աշխատում Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ կրկին հայազգի Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Եվ Սոլովյովն էլ, ըստ ամենայնի, թելում է հենց այս երկրորդ խմբի թելը։ Եվ այժմ արևմտամետ շրջանակները կրկին առիթ են ստացել հակառուսականության ալիք բարձրացնելու և մեղադրանքների թիրախը ուղղելու դեպի Կրեմլ։ Կարելի է վիճել Սոլովյովի ասածի վերաբերյալ, բայց փաստ է, որ այն, ինչ անում է այդ հայտնի և տխրահռչակ պրոպագանդիստը, ավելի շատ վնասում է հայ ռուսական հարաբերություններին։

Մարիամ Հակոբյան