Շաքարյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք․ նա մասնակցում էր Սուրբ ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին», որից օրեր անց ԱՀ ԱԺ նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։
Շաքարյանն Արցախում եղել է զորամիավորման հրամանատար, հարգված զինվորական, Հայաստանում տեւական ժամանակ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր, իսկ վերջերս պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, քանի որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթով պայմանավորված՝ պետի պարտականությունները կասեցվել են։ Կարեն Շաքարյանը չնայած աչքի է ընկել հականիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի էլ թաքցրել այդ մասին, սակայն «ուղտերթին» մասնակցել է, որ հավատարմություն հայտնի Փաշինյանին եւ նշանակվի պետի պաշտոնում։ Ավելին, որոշ տեղեկություններով՝ իր ղեկավարած բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին պարտադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել երթին, որին նաեւ ՊՆ բազում այլ աշխատակիցներ են մասնակցել։ Եթե նախկինում նման բան լիներ, եւ ապաքաղաքական կառույցի ներկայացուցիչները մասնակցեին քաղաքական ղեկավարի կազմակերպած հավաքին, ապա տիեզերական մասշտաբի վայնասուն կբարձրացնեին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան