Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մամուլի տեսություն

«Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետզհետե քչանում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը, որոնք նրա հետ մասնակցում են «պատարագների» տարբեր եկեղեցիներում։ Այդ արարողությունները պատարագ կոչելը տեղին չէ, քանի որ դրանց ժամանակ խախտվում է եկեղեցական կարգը, պատարագներն անցկացնում են կարգալույծ եղած քահանաներ կամ էլ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը։ Բայց Փաշինյանը չի խորշում շարունակել իր պայքարը Եկեղեցու և Վեհափառի դեմ, որպես վարչապետ մի փաստաթուղթ է ստորագրում 10 եպիսկոպոսի հետ՝ այդպիսով խախտելով Սահմանադրությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ հաշվի առնելով ժողովրդի ձեռամբ իր սև գործերը անելու մեթոդի կիրառման ձախողումը, Փաշինյանը հիմա փորձում է այլ ձևաչափով Եկեղեցուն ճնշել։ «Դա անել, այսպես ասած, տիրադավների և տիրադավիկների միջոցով, որը ևս ձախողվել է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի 54 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը տասն են միացել Նիկոլին։ Եկեղեցին ունի 489 քահանա, որոնցից մոտ 24­ն են միացել նրան։ Նիկոլն օգտագործում է ապատեղեկատվության, մանիպուլ յացիայի, կեղծիքի, դիպֆեյքերի ամբողջ ռեսուրսը՝ հանրությանը համոզելու, որ իր կոչերը շատ մեծ արձագանք ունեն, այնինչ տեսանք, որ այս տիրադավիկների, այսինքն՝ քահանաների միավորումը Նիկոլին ևս խայտառակ ձախողում էր։ Դրան հակառակ՝ մոտ 250 հոգևորական այս պահի դրությամբ իր հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կաթողիկոսին»,­«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Փաշինյանը չունի ժողովրդի այն աջակցությունը, որը փորձում էր ներկայացնել։ «Մարդն ասում է՝ հո փարիսեցիություն չէի անի, որպես սովորական քաղաքացի ստորագրեի այդ փաստաթուղթը, բայց նա, ով խոսում է իբր թե արդար լինելուց, մոռանում է՝ նախ Սահմանադրության մեջ ունենք կետ, որի համաձայն, Եկեղեցին անջատ է պետությունից։ Երկրորդ՝ Քրեական օրենսգրքի 209 հոդվածով արգելվում է իշխանություններին կամ որևէ մեկին խոչընդոտել կրոնական կազմակերպության գործունեությանը կամ միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը արհամարհած ունի և՛ Սահմանադրությունը, և՛ բոլոր օրենքները, ինչը նրանից լիովին սպասելի է։ Կիրակի օրվա Մասիսի խայտառակությունը, երբ Վեդիի կոմունալ բաժնի աշխատողներին պարտադրել էին գալ Նիկոլի համար մատուցվող այդ «շաբաշ փարթիին», ապացուցում է, որ նույնիսկ վարչական ռեսուրսի ահռելի կիրառմամբ էլ Նիկոլին չի հաջողվում համապատասխան քանակի մարդ հավաքել։ Հիշո՞ւմ եք՝ Հովհաննավանքի Ստյոպիկը սպառնում էր, ասում՝ ոտքերս կխփեմ, տասը հազար մարդ դուրս կգա։ Նախ՝ նշեմ, որ տասը հազարը շատ փոքրիկ թիվ է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալների համեմատ։ Նույնիսկ, եթե հարյուր հազար մարդ էլ դուրս գա, Կաթողիկոսը պետք է բացարձակ «չվախենա» դրանից։

Նույնիսկ Նիկոլի հրավիրած «ուՂտաերթի» մասնակիցների թիվը երկու հազարից ավելի չէր։ Նույնիսկ առանց ամոթի, ֆոտոշոփով ավելացրել էին մարդկանց։ Այդ երկու հազարի մեջ պետք է ներառենք ուժային կառույցների ներկայացուցիչներին, վարչական ռեսուրսը։ Իրականում Նիկոլի հավաքած զանգվածը այն փոքրիկ՝ երեք­չորս հարյուր հոգին էին, որոնք կանգնած էին Սուրբ Աննա եկեղեցու, այսպես ասած, «պիտաչոկի» վրա։ Նիկոլի հավաքած զանգվածը դա էր»,­ նկատում է քաղաքագետը։

Վստահ է՝ Փաշինյանը չի հրաժարվելու իր ծրագրից։ «Բայց փառք ու պատիվ մեր Վեհափառին, ով պայքարի շատ ճիշտ գիծ է դրսևորել գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ և շատ ճիշտ առաջ է գնում։ Ամենաճիշտ քայլն արհամարհելն է, որովհետև, եթե արձագանքես Նիկոլի բոլոր ստերին, կեղծիքներին, մանիպուլ յացիաներին, ապա Նիկոլը քեզ կտանի իր դաշտ և կհաղթի։ Ռուսերեն ասացվածք կա՝ մի՛ բանավիճիր տգետի հետ, նա քեզ կտանի իր դաշտ և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով։ Ուստի Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ դրսևորում է ցուցաբերում Նիկոլի նմանի նկատմամբ, որովհետև Նիկոլը դասական դեղին մամուլի ամենավատ ներկայացուցչի տեսակ է։ Պետք չէ կեղտը բզբզել, եթե դա արեցիր, այդ կեղտը կթռնի նաև քո վրա»,­ նշում է մեր զրուցակիցը։

Երկրի ներսում չեն դադարում ռեպրեսիաները՝ ձերբակալություններ, կալանավորումներ, կալանքի ժամկետների երկարաձգում։ Ի՞նչ է սա, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի վախերի՞ հետ, թե՞ նա է փորձում զսպել հասարակական հնարավոր հուզումները։ «Ամենառաաջինը Նիկոլի սարսափն է։ Երբ նա ինչ­որ տեղ է գնում, այդտեղ հայտնվում են անվտանգության ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ահռելի քանակությամբ մեքենաներ, պարեկներ և ոստիկաններ։ Տարիքիցս ելնելով՝ շատ լավ հիշում եմ և՛ Լևոն Տեր­Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի այցերը Գյումրի։ Բոլորն էլ ունեցել են անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ, կորտեժներ, բայց այն, ինչ անում է Նիկոլը, ոչ ոք չի արել, և դա խոսում է նրա՝ սարսափի մեջ գտնվելու փաստի մասին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ։ Նա հարյուր հիսուն հազար մարդու դարձրել է անտուն, հինգ հազար մարդու սպանել է, որպեսզի իրեն դավաճան չասեն։ Տասը հազարից ավելի մարդու դարձրել է վիրավոր։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, մոտ երեք տասնյակ մարդ գերի է։ Նա շատ լավ գիտի այս ամեն ինչը և վախենում է։ Այս ռեպրեսիաները կազմակերպելով՝ փորձում է նաև վախեցնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Նա գործում է շատ լկտի։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթել յանն իրենց կարծիքն են հայտնել և այսօրվա դրությամբ բանտերում են։ Ասենք, մեկն արձագանքել է Ալեն Սիմոնյանի ցինիկ գրառմանը, մյուսն ասել է՝ մեր ձևով կպայքարենք, և դրա համար այդ մարդիկ հիմա բանտում են, բայց, ասենք, Գառնի գյուղում բնակվող ինչ­որ մեկը կարող է տեսախցիկների առաջ ասել, որ Կաթողիկոսին պետք է սպանել՝ քարը գլխին խփելով, այն պարագայում, երբ Քրեական օրենսգրքում կա հոդված, որը վերաբերում է սպառնալիքին և սպառնալիքի մեթոդներին, այն է, թե ինչպես ես պատրաստվում մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, բայց քանի որ նա նիկոլական է, ազատության մեջ է։ Մեր իրավապահ համակարգը, ի դեմս Քննչական կոմիտեի, դա չի տեսնում կամ տեսնելով՝ քրեական գործ չի հարուցում, որովհետև նա նիկոլական է։ Այսինքն՝ նիկոլականներին ամեն ինչ կարելի է, ընդդիմադիրներին չի կարելի։ Եթե որևէ ընդդիմադիր մարդասպանության կոչերով ելույթ ունենար, ապա համոզված եղեք՝ եթերի ժամանակ նրան կկալանավորեին»,­ասում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը փորձում է այսպիսի մասսայական ձերբակալությունների միջոցով սարսափ ներմուծել նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մեջ։ «Նիկոլը փորձում է նաև այս մեթոդներով հանրությանը համոզել՝ «մեր դեմ խաղ չկա, մենք հաղթանակած ենք 2026 թվականի ընտրություններում»։ Նիկոլի և նրա թրքահպատակ թայֆայի բոլոր քայլերն ուղղված են այդ ծրագիրն իրականացնելուն։ Սա ևս ցույց է տալիս՝ վախենում են, որ կարող է չընտրվեն։ Հենց դրա համար էլ շատ ագրեսիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ընտրություններին, միևնույնն է, Նիկոլը կհաղթի։ Սա հատուկ տեխնոլոգիա է մարդկանց հուսահատեցնելու և խաբելու նպատակով։ Իրականում Նիկոլը վախենում է շատ կարևոր մի բանից։ Իրենք ընտրությունները կեղծելու բոլոր մեխանիզմներն ունեն, բայց դրանք նաև կիրառվել են նախկին համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և Նիկոլը հասկացել է՝ իր բոլոր մեխանիզմները հօդս կցնդեն, եթե ընտրողների մեծ մասը մասնակցի ընտրություններին։ Դրա համար հուսահատության այդ նոտաներն են մտցնում հանրության մեջ, որ հանրությունը չգնա ընտրության։ Հատկապես քաղաքաբնակների մասին է խոսքը, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի՝ գրեթե բոլոր քաղաքներում ինքը պարտվելու է, և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքաբնակները ընտրության չգնան, որովհետև դա պոտենցիալ ընդդիմադիր մասսան է։ Հուսահատական նոտաներ են ստեղծում, որ, միևնույնն է, Նիկոլը կանցնի, մի՛ գնացեք ընտրության, որպեսզի գյուղերով կոմպենսացնեն իրենց պարտությունները քաղաքներում»,­եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում