ՆԳ նախարարը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տիկին դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպան Քվինի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։
Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ նախարարը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել Ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։
Դեսպան Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին և նախարարության թիմին։
Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաև մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, նախարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին Նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»