Իրանը և Իրաքը մտադիր են թույլ չտալ ահաբեկիչների ներթափանցումը սահմանով
Իրանի և Իրաքի ազգային անվտանգության ծառայությունները մտադիր են համակարգել իրենց գործողությունները՝ թույլ չտալու ահաբեկիչների ներթափանցումը երկու երկրների միջև սահմանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրաքի INA գործակալությունը հայտնել է, որ այս մասին հայտարարվել է Իրաքի կառավարության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ Արաջիի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի միջև հեռախոսազրույցի ժամանակ:
«Կողմերն ընդգծել են ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման և երկու հարևան երկրների միջև ահաբեկչական խմբերի ներթափանցման ցանկացած փորձի կանխման համար համակարգման ամրապնդման կարևորությունը», – նշված է հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է, որ ալ Արաջին և Լարիջանին քննարկել են «տարածաշրջանի վերջին իրադարձությունները»:
«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան