ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ
ՀՅԴ-ն 2026 թվականին կայանալիք ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովից հետո հայտարարել է, թե դաշինքի ուղղությամբ քննարկումներ, բանակցություններ են սկսելու առաջիկայում։ Առաջնային քննարկումը «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ են լինելու։
«Հավակնում ենք հենց այս դաշինքն ընդլայնել», – ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են Փաշինյանի վարչախմբին հեռացնելու նպատակով։ Հարցին, թե արդյոք դաշինքը ղեկավարելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սաղաթելյանն ասել է՝ դեռ հայտնի չէ, վերջնական որոշում չունեն։ Մարտավարական առումով ՀՅԴ այս քայլն արդարացված է։ Հավաքական ընդդիմությունն ավելի շատ ձայն ունի, քան Նիկոլ Փաշինյանը, հետևաբար անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ընտրություններին մասնակցի դաշինքների ֆորմատով։
Միևնույն ժամանակ միամտություն կլինի կարծելը, թե բոլոր ընդդիմադիր ուժերը կարող են ներգրավվել մեկ դաշինքի կազմում։ Ավելին, մեկ խոշոր դաշինքը կարող է խնդիրներ ունենալ։ Փոխարենը պետք է տարբեր դաշինքներ ստեղծել, որոնց կհաջողվի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Իսկ արդեն խորհրդարանում իրականացնել ՔՊ իշխանազրկման սցենարը։
Մի քանի դաշինքների մասնակցությունը թույլ կտա չփոշիացնել ընդդիմադիր ձայները։ Գործող իշխանությունները, բնականաբար, բազմաթիվ կեղծ ուժերի են ներգրավելու ընտրություններում՝ խառնաշփոթ առաջացնելու, ձայները փոշիացնելու համար։ Հենց սա է լինելու ՔՊ առաջնային մարտավարությունը, և դրա դեմ պետք է առնել հնարավորինս խելացի քայլերով։ Հակառակ պարագայում Փաշինյանին կրկին կհաջողվի զավթել իշխանությունը։
Սոնա Ասրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...