Ռուսաստանը երկրից վտարում է որպես դիվանագետ ներկայացած բրիտանական հետախուզության աշխատակցին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) բացահայտել է բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակցի, որը գաղտնի աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, և նա երկու շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանը ։
Մասնավորապես, ծառայությունը պարզել է, որ Գարեթ Սամուել Դեյվիսը, ծնված 1980 թվականի օգոստոսի 8-ին, Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական և տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի պաշտոնի քողի ներքո, մինչդեռ եղել է բրիտանական հետախուզության աշխատակից։«Այս հիմքով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, որոշել է չեղյալ համարել Գարեթ Սամուել Դեյվիսի հավատարմագրումը։ Բրիտանացուն հանձնարարվել է լքել Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ։Կատարվածի առնչությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է ներկայացրել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նշելով, որ իրենք չեն հանդուրժի բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակիցների գործունեությունը երկրի տարածքում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով