Ձեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն Վարդանյան
«Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանի գրառումը.
«Չարենցավանի բնակիչների անունից դիմած լրագրողի հարցը, որ հնչեց վարչապետին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ի պատասխան Փաշինյանի հնչեցրած պատասխանին՝ հարկ եմ համարում ասել հետևյալը.
Ես ևս մեկ անգամ անրադառնում եմ Հայաստանի փոքրամասնության քվե ստացած իշխող խմբակի ղեկավարին, Դուք իրավունք չունեք խոսել լեգիտիմությունից, քանզի 2021թ. Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվը եղել է 2578 678 մարդ, որից Ձեր խմբակին տվել է 680 000 ընտրող։ Ելնելով վերոգրյալից և, որքանով ես գիտեմ, մաթեմատիկան համարվում է, և ամբողջ աշխարհում ճշգրիտ գիտություն է, այլ ոչ թե վարչապետի քմահաճույք կամ մանիպուլացիա։
Իսկ Ձեր խոսափողների կողմից դառնում է այս պատկերը՝
2578, 678 -680, 000= 1898,678
Ելնելով այս ճշգրիտ հաշվարկից՝ չի կարող 680,000 ընտրողների Ձայնը լինել լեգիտիմ ժողովրդվարական կամք, քան 1,898,678 Ձայնը։ Սա պիտի գիտակցի ամեն մարդ՝ կապ չունի այդ մարդը Ձայն տվել է Ձեզ, թե ոչ։
Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, և տեղեկացնեմ, որ ՀՀ Սահմանադրության կետերից են բխում բոլոր օրենքներն ու կարգավորվող նորմերը, որոնք Դուք խախտելով՝ եկել եք իշխանության։
Հ.Գ. ոնց ասում էր Ձեր պատգամավորը, որին նշանակեցիք առողջապահության հանձնաժողովի նախագահ.
— պարտադիր չէ բարձրագույն կրդությունը, պարտադիր է սերը աշխատանքի նկատմամբ։
Այո, Ձեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, Ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...