Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Միասնական աղոթք է բարձրացվել այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող հոգևոր հայրերի համար

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմն այսօր կրկին մեկտեղվել էր միասնական աղոթքի:
Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն:

 

Թեմի հոգևոր դասն ու տաբեր համայնքներից ուխտավորաբար Բյուրական եկած բազում հավատացյալներ միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, նշելով.

 

«Այսօր մեր Թմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Նա, կալանավայրում լինելով, անդադար մեզ համար աղոթք է անում, և մենք էլ շատ ենք զգում իր ֆիզիկական ներկայության պակասը ու այսօր այստեղ ենք աղոթելու իր և ամենքի համար:
Տեր հայրն անդրադառնալով օրվա խորհրդին նշեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան է բերել Հովհաննես Մկրտիչի մասունքները, որոնց վրա կառուցվել են Մշո Սուրբ Կարապետի վանքը, Արցախում գտնվող Գանձասարի վանքը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննեսը, Օհանավանի Սուրբ Հովհաննավանքը և այլ եկեղեցիներ։

 

Այսօր ցավալի իրավիճակ ունենք` Մշո Սուրբ Կարապետը կիսաավերված վիճակում է։ Արցախի մեր Գանձասարի վանքը ադրբեջանական գերության մեջ է։ Ցավոք սրտի, նրանց կողքին նաև ունենք այսօր գերության մեջ գտնվող Օհանավանի Հովհաննավանք եկեղեցին, որտեղ վերջին շրջանում օրինական պատարագներ չեն մատուցվում։

 

Մեր աղոթքն է առ Աստված, որ մի օր և՛ Մշո Սուրբ Կարապետում, և՛ Գանձասարի Սուրբ Հովհաննես եկեղեցում, և Հովհաննավանքում մենք Հովհաննես Մկրտչի տոներին մասնակցենք Սուրբ Պատարագի»:
Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:
Հունվարի 22-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: