Թուրքիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս չգալ
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Իրանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին. «Եթե ստիպված չեք, դուրս մի՛ եկեք փողոց և հետևե՛ք պաշտոնական հայտարարություններին»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բացի այդ, նշվել է, որ արտակարգ իրավիճակների պարագայում կարող են կապ հաստատել 24/7 գործող հյուպատոսական զանգերի կենտրոնին և կամ մոտենալ Իրանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններ:
Այս հայտարարութունը թուրքական կողմն արել է Իրանում արդեն 2 շաբաթ ավել ընթացող հակակառավարական ցույցերի ֆոնին: Ըստ «Մարդու իրավունքների կազմակերպությունների» (HRANA)՝ հունվարի 15-ի դրությամբ մահացել է 2615 մարդ, իսկ ձերբակալվել՝ 18.470-ը:
Նշենք, որ ցույցերի վերաբերյալ ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ, որոնք կոչ էին արել երկիրը լքել Թուրքիայի տարածքով, ինչից հետո էլ հիմնականում երկքաղաքացիություն ունեցող և այլ երկրի քաղաքացիներ սկսել էին Վան և Աղրը նահանգների անցակետերով հատել սահմանը:
Թուրքական մամուլում ընդգծվում է, որ չնայած Թուրքիան Իրանի հետ արմատական հարևանական հարաբերությունների շնորհիվ շարունակում է բաց պահել իր դեսպանությունը, տարածաշրջանի ռազմական ակտիվությամբ պայմանավորված (նկատի է առնվել ԱՄՆ-ի կողմից միջամտելու սպառնալիքները – խմբ.) չափազանց կարևոր է հետաձգել քաղաքացների զբոսաշրջությունը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան