Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը ՍյունիքումԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Politico. ֆոն դեր Լայենը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի պատճառով կայցելի Լիտվա «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանFox News. Թեհրանի և Վաշինգտոնի շրջանակային համաձայնագիրը համաձայնեցվել է 95%-ովԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունՍերբիայի նախագահը հայտնել է հնարավոր հրաժարականի մասինԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը
Քաղաքականություն

Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը

Ընտրություններում հաջողության հասնելու համար

Ընտրություններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և երկիրը սահուն փոփոխությունների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների և շեշտադրումների մի ամբողջություն.

1.Ժողովուրդը քվեարկության մատերիալ չէ։ Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել։Կա խնդիր. հավաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թե ինչերի միջև է իրեն ընտրությունսպասվում։

2.Հաջողությունը մեծապես կախված է ոչ այնքան նրանից, թե ովքեր կառաջադրվեն, այլ՝ թե ովքեր ԿԸՆՏՐԵՆ։ Նախքան քվեարկության օրը պետք է ձևավորել մոտիվացված հասարակություն։

3.Առաջիկա ԱԺ ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Սա լինելու է ընտրություն՝ Հայաստանի ներքին կյանքի մասին. ապրել այսօրվա այլանդակ իրականության մե՞ջ, թե՞ ընտրել  նորմալ, մարդավայել բարքեր։ Սա պետք է հասկանալ ու բացատրել։

4.Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Ներհայաստանյան համերաշխություն, ներհայկական համերաշխություն Սա հենց այն է, ինչի դեմ ամբողջ թափով պայքարում են գործող իշխանությունները։ Նրանք լավ գիտեն, որ միայն պառակտված հանրության պարագայում իրենք կարող են հաջողել։

5.Նոր էլիտան «հակապարտություն» էլիտան է, այն պետք է այդպես դիրքավորվի և ձևավորի ՉՊԱՐՏՈՒԹՅԱՆ մթնոլորտ՝  հետպատերազմյան վերականգնման առաքելությամբ։

6.Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը։ Հակառակ պարագայում լինելու է սովորական, ծանոթ գզվռտոցը և հանրային հիասթափությունների շքերթ, որից որևէ դրական արդյունք ծնվել չի կարող։

7.Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ։

8.Հաշվի առնել բոլոր սոցիալական խավերին՝ իրենց խնդիրներով։ Հայաստանում կան ոչ ստանդարտ «սոցիալական խավեր» որոնց հետ աշխատանքը պահանջում է ճիշտ, գրագետ բանաձևեր։

9.Հաշվի առնել բոլոր սերունդների առանձնահատկությունները։

10.Չանել կոպիտ բովանդակային սխալներ։ Գրագետ բանաձևերի դեպքում և´ ներսում կլինի ընկալում, և´ տարածաշրջանում։

11.Եկեղեցու պաշտպանությունը միայն եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցու վրա գործադիր իշխանության հարձակման պայմաններում աշխարհիկ կառույցները և լայն հասարակությունը պետք է ավելի ակտիվ ու հստակ ներգրավվեն եկեղեցու պաշտպանության գործին։

12.Չկարծել, թե հնարավոր է սեպարատ պայմանավորվել իշխանության հետ։ Որևէ պայմանավորվածություն չի պահվելու, և հաշվարկները պետք չէ դրա վրա կառուցել։

13.Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում։ Ոչ մի այլ երկրի մայրաքաղաքում մեր փոխարեն ընտրություն չեն անելու։

14.Սա ընտրություն չէ՝ խաղաղության և պատերազմի միջև։ Սա ընտրություն է՝ այսօրվա «չպատերազմ» վիճակի հետագա ճիշտ մենեջմենթի, կառավարման մասին։

15.Առաջիկա ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է։

16.Մինչև 2018-ի մասին անկեղծ խոսելը, սխալները ընդունելը մեծացնում է 2018-ից հետո բացված այլանդակ էջը փակելու հնարավորությունը։

17.Կազմել ճիշտ թիմեր, միավորումներ, դաշինքներ։ «Ցուցակ կազմողները» պարտավոր են վեր կանգնել կլանային կամ շքախմբային տրամաբանությունից։ Հանրային սկզբունքային պայքարող շերտը պարտավոր է մի կողմ չքաշվել ընտրական պրոցեսից։ Պետք է ընտրել առավել հոգեհարազատ միավորները և մտնել ընտրական պրոցեսի մեջ։

18.Կտրականապես խուսափել արհեստական նախըտրական լուծումներից, որոնք առաջին հայացքից շահեկան են թվում, սակայն խորքային առումով սխալ են (նման գայթակղություն ծագում է մեկի տապալած գործը մյուսի հաջողությամբ քողարկելու մոտիվացիայից)։

19.Ապագա իշխանության առաջնահերթ անելիքների մասին պետք է լինի առավելագույն հստակություն։ Այդ քայլերը պետք է հասկանալի լինեն ընտրողին։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ