Չարենցավանում վեճից հետո 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Հունվարի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի հրապարակում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում՝ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Գևորգ Ղ․-ի, 30-ամյա Նորայր Ղ․-ի, 18-ամյա Լենդրուշ Ղ․-ի, 20-ամյա Վանիկ Մ․-ի, 46-ամյա Սոս Ղ․-ի և Կոտայքի մարզի բնակիչներ 53-ամյա Վահրամ Խ․-ի, 27-ամյա Տարոն Խ․-ի և 29-ամյա Տիգրան Խ․-ի միջև , որի ժամանակ Վահրամ Խ․-ն ծեծի է ենթարկել Նորայր Ղ․-ին, ով հունվարի 14-ին ժամը 01։10-ի սահմաններում «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանության մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»