Ինչին չդիմացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը․ ինքնասպանությունից 6 տարի անց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:
Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
Կուտոյանի հետ դեպքը տեղի էր ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը:
Հայտնել էինք նաեւ, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին 35 կրակոցի հետքեր էին առկա եղել: Դեպքից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։ Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզվել էր, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել էր Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգեւատրման կարգով: Կուտոյանին գտել են մահացած 2018 թվականի իշխանափոխությունից 2 տարի անց ու առաջին վարկածը, որ առաջ քաշվեց, նա էր, որ Գեորգի Կուտոյանը ահռելի ինֆորմացիայի էր տիրապետում ու միգուցե նրան իշխանափոխությունից հետո ասել են կա՛մ պետք է ցուցմունք տաս նախկին իշխանության դեմ, կա՛մ կալանավորվես։ Իսկ նա նախընտրեց ինքնասպան լինել:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա չհամակերպվեց այսօրվա իրականության հետ։ Վարկածներ, որոնք մինչ օրս առաջ են քաշվում ու դեռեւս մնում են օդից կախված:
Իսկ ի՞նչ են պատմում Գեորգի Կուտոյանի մտերիմները, հարցաքննված հարևանները։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հիշում է՝ ինչպես Գեորգի Կուտոյանը մտավ ԱԱԾ շենք, ու ինչ նա զգաց՝ լսելով նրա ինքնասպան լինելու մասին։
Ի վերջո ինչի՞ն չդիմացավ Գեորգի Կուտոյանը՝ այդքան երիտասարդ տարիքում վերջ տալով իր կյանքին, ի՞նչ փուլում է նրա ինքնասպանության գործը դեպքից 5 տարի անց:
Այս հարցերի պատասխանը ArmLur.am-ը փորձեց պարզել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին՝ քննությունը շարունակվում է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան