Մենուա Սողոմոնյանը հաղթել է ԵՊՀ ռեկտորին
Միջազգայնագետ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը հաղթել է ԵՊՀ ռեկտորին․
«Անցած տարի մայիսի 16-ին ԵՊՀ-ի 106-րդ տարեդարձի օրը, եթերում հարցազրույցի ժամանակ, շնորհավորելով Երևանի պետական համալսարանի տարեդարձը, քննարկեցինք որոշ իրողություններ, և այսպիսի մի գնահատական հնչեցրի, որ ցավոք, Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել։ Այդ բառերի համար համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինձ դատի տվեց՝ պահանջելով 500 հազար դրամի չափով փոխհատուցում, իբր ես վիրավորել եմ համալսարանին, և իմ ասածը զրպարտություն է, ու ԵՊՀ-ի բարի համբավին վնաս եմ հասցրել։ Օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց, որ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովհաննիսյանի դատական հայցն անհիմն է»,- մանրամասնել է նա։
Մենուա Սողոմոնյանը հիշեցրել է, որ բացի կարծիք արտահայտելու համար իր դեմ դատական հայց ներկայացնելը, ԵՊՀ-ից նաև անհիմն պատճառաբանությամբ մեկ ու կես տարի առաջ իրեն հեռացրել էին աշխատանքից։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»