Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Չմասնակցելու պաշտոնական պատճառը ՀՀ կառավարությունից չեն հայտնում։ Նախորդ տարի Փաշինյանը մեկնել էր Շվեյցարիա, մասնակցել ֆորումին, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս տարի Ալիևի մասնակցելու կամ չմասնակցելու մասին տեղեկություններ դեռևս չկան, հայտնի է միայն, որ Վրաստանն այս տարի էլ հրավիրված չէ Դավոսի ֆորումին։ Ավանդաբար Դավոսում կազմակերպվող տնտեսական համաժողովը լավ առիթ է պետությունների ղեկավարների համար նոր կապեր ստեղծելու, հին կապերը թարմացնելու, տարբեր երկրների հետ քաղաքական հարցեր քննարկելու համար, և որևէ պատճառաբանություն չներկայացնել, թե ինչու Փաշինյանը չի ցանկանում մասնակցել Դավոսի համաժողովին, հատկապես որ այդ օրերին առանձնապես լուրջ քաղաքական հանդիպումներ կամ գործողություններ չունի, անհեթեթ է։
Ըստ էության, Փաշինյանը կամ խուսափում է մասնակցել այդ համաժողովին, որին, ի դեպ, այս տարի մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կամ էլ նրան պարզապես չեն հրավիրել՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ։ Ցանկացած պարագայում սա խոսում է «կոնկրետ տվյալ երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին»։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...