Հացադուլ, օր 11-րդ. նախաինֆարկտային վիճակը հերքվեց, ինձ տեղափոխեցին ՔԿՀ՝ պատժախուց․ Նարեկ Սամսոնյան
Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր լրանում է հացադուլի մեջ գտնվելուս 11-րդ օրը և, փառք Աստծո, օրգանիզմս դեռ թույլ է տալիս ամենօր հաղորդակցվելու մասին տվածս խոստումն իրականացնել։ Այսօր հնարավորինս կարճ կլինեմ, ընդամենը տեղեկատվություն կտամ ձեզ երեկվա իրավիճակի հետ կապված։
Երեկ առավոտյան կրծքավանդակիս շրջանում սեղմող ցավեր և շնչարգելություն ունեի, ինչն այդքան էլ լավ նախանշան չէր։ Քանի որ ՔԿՀ-ում շաբաթ և կիրակի օրերին 1100 հոգանոց անձնակազմին սպասարկում է ընդամենը 2-3 բուժակ (ուշադրությու՛ն, բուժակ, ոչ թե բժիշկ), ստիպված էին ահազանգել շտապօգնություն։ Տեղում զննելով՝ շտապօգնության անձնակազմն ինձ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ նախանշանները նախաինֆարկտային շրջանի էին։ Հիվանդանոցում համապատասխան ստուգումներից և տրոպոնինի կենսանմուշ վերցնելուց հետո նախաինֆարկտային վիճակը հերքվեց, և ինձ տեղափոխեցին ՔԿՀ՝ պատժախուց։ Այսքանը երեկվա հետ կապված։ Շնորհակալ եմ անհանգստանալու համար։
Երեկվա արձագանքներում ևս նկատելի էին հացադուլի հետ կապված տարբեր մոտեցումներ, բայց այսօր դրանց չեմ արձագանքի, այլ ուղղակի կխնդրեմ բոլոր հետաքրքրված մարդկանց կարդալ իմ լավ ընկեր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը, որը կդրվի սույն գրառման մեկնաբանություններում։ Վլադիմիր Մարտիրոսյանն ինձ լավ ճանաչելով (մագիստրոսական թեզիս պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր ԵՊՀ-ում) և փայլուն տիրապետելով իր մասնագիտությանը՝ շատ մատչելի և հասկանալի ձևով ներկայացրել է հացադուլ հայտարարելու վերաբերյալ բոլոր խնդրահարույց և թիրախային ասպեկտները։ Շնորհակալ եմ ընկերոջս նմանատիպ բացատրական և մասնագիտական արձանագրումների համար։ Ստորագրում եմ ամեն բառի տակ։
Լա՛վ մնացեք, և ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։
11-րդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց, 67 օր անազատության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...