Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանում վերջին անկարգությունները «Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից երկրի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի շարունակությունն էին»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։«Նա [Թրամփը] նախ հրամայեց սպանությունները, և երբ հայտնվեցին ահաբեկչական պատերազմի նախագծի ձախողման նշաններ, նա ինքը հրավիրեց ահաբեկիչներին և անկարգությունների մասնակիցներին շարունակել անկարգությունները և չհեռանալ փողոցներից։
Տարածելով այնպիսի ստեր, ինչպիսին է Մաշհադ քաղաքի անկումը, նա ցանկացավ Իրանում սերմանել քաոս, անապահովություն և շարունակել սպանությունները»,- խորհրանի նիստի ժամանակ հայտարարել է խոսնակը։Նա հայտարարել է, որ «Իրանը՝ իր քաջարի և իմաստուն ղեկավարությամբ և իր խորաթափանց ժողովրդով, աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար»:
Ղալիբաֆը հայտարարել է, որ ցույցերի ժամանակ որոշ ուժեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով գործողություններ են իրականացրել։Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր էին տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել էին բախումներով և անկարգություններով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան