Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան»
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը՝ «Մեր ձևովը» քաղաքական ուժ է գրանցել. կուսակցությունը կկոչվի «Ուժեղ Հայաստան»։
Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք «Մեր ձևով» շարժման անդամներն են։
Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, և կոչվում էր «Հայամետ», այնուհետև 2026-ի հունվարի 16-ին անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։ Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։
Շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։
Այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով, ինչի մասին առիթ ունեցել ենք հայտնելու։
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...