Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մամուլի տեսություն

«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը շատ փորձագետների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի պարագայում այս փաստաթուղթը ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։

«Ամեն ինչ հասկանալի է, այն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել է իր վերահսկողության փաթեթը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այստեղ ճանապարհի խնդիրը չէ։ 2020 թվականի վերջից, 2021 թվականից ամեն անգամ ասել եմ՝ ճանապարհն ունի միջազգային կոնսենսուս, այն է, որ դա պետք է բացվի, ճանապարհ պետք է լինի։ Ամբողջ «կռիվը» միշտ ընթացել է վերահսկողության համար։ Ռուսական կողմը, իրանական կողմը, թուրքական կողմը, եվրոպացիները, ամերիկացիները, բոլորը փորձում էին վերահսկողության խնդիրն իրենց վերցնել։ «Կռիվը» ոչ թե ճանապարհ լինել-չլինելու մասին էր, այլ վերահսկողության։ Դրա մասին բազմիցս ասել եմ, այլ խնդիր է՝ մարդիկ լսե՞լ են, թե՞ չեն լսել։ Հիմա այս ամենի մեջ ամերիկյան կողմն ունի իր բաժինը։ Ռուսական կողմը հիշեցնում է, որ կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ իր վերահսկողության խնդիրն է առաջ քաշված։ Իրանն իր վերահսկողության հանգամանքով միշտ ասում է՝ չի լինելու միջանցք, իսկ թուրք-ադրբեջանական կողմն էլ իր ասելիքն է ասում։ Ինձ համար այդքան մեծ կարևորության հարց չէ, թե բուն բովանդակային իմաստով ինչ է ձևակերպված այս փաստաթղթերում, որքան այն, թե ով է ստանձնել վերահսկողությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ նույն փաստաթղթում նշված է, որ իրավական հետևանքներ այն իրենից չի ներկայացնում։ «Չկա վերահսկողության գաղափարի վերաբերյալ կոնկրետություն, բայց Ամերիկան իր «թաթը» դրել է այն իմաստով, որ, օրինակ՝ ձեզ 26 տոկոս կտամ, կարող է՝ վաղն էլ 20 տոկոս տամ, և այդպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը։ Որպես օրինակ բերում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի մասով, որը փոփոխվել է որոշակի ժամանակաշրջանի տիրույթում։ «Որ վայրկյանին պետք լինի, նա իր գաղափարային գիծը փոխելու է, այլ հարց է, որ ունի նույն ձևի ստորագրված թուղթ, ինչպես ռուսական կողմը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Ռուսաստանի ստորագրությունն է, այստեղ կա փաստաթուղթ, որի վրա ամերիկյան ստորագրությունը կա։ Հիմա ճանապարհի վերահսկողության «կռիվն» է, թե դրանցից հետո իրականության մեջ ինչ է լինելու, մենք ավելի շատ տուժելու ենք, թե կարողանալու ենք, այնուամենայնիվ, օգուտ քաղել, կախված է մեր վարած քաղաքականությունից։ Այսօրվա դրությամբ, մեր գործողների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք- ադրբեջանական շահերը։ Այնպես որ, նույնիսկ վստահ չեմ, որ հենց մեր թշնամիները թույլ են տալու, որ դա այդպես կյանքի կոչվի, ինչպիսին լինելու են Թրամփի ցանկությունները։ Աշխարհում ամեն օր մի բան է փոխվում։ Մեկ անգամ չէ, որ ինչ-որ բան ենք պայմանավորվել, մեկ էլ ասել են, օրինակ՝ Ամերիկան որոշել է Իրաքում պատերազմ սկսել, ինչ-որ ծրագրերի գումարներ այլևս չենք տա։ Եվրոպական ծրագրերի հետ կապված՝ նույն խնդիրը։ ՄԱԿ-ի բոլոր ծրագրերից ԱՄՆ-ն դուրս է եկել, «USAID»-ն է փակել։ Նկատի ունեմ, որ այս փոփոխվող իրականության մեջ ինքներս պետք է որոշենք՝ ինչ ենք անելու մեր ռեսուրսների վրա։ Իսկ ռեսուրսները ձևավորվում են, երբ կա ազգային միասնություն։ Երբ չկա ազգային միասնություն, օգտվելու են թշնամիները։ Նույն թուրքը մինչև հիմա ասում է՝ ոնց Ադրբեջանն ասի, այդպես ենք անելու, ադրբեջանական մոտեցումն ենք օժանդակում։ Իրենց մոտ այդ միասնությունը կամ մոտեցումը կա։ Մեզ մոտ չկա»,- հավելում է նա։

Հայաստանի իշխանությունների համար կարևոր էր, որ ճանապարհը միջանցք չկոչվի։ «Բայց ասում են, չէ՞, Միջին միջանցք։ Ամեն դեպքում, միջանցք բառը կա։ Փորձում են խուսափել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, բայց վերջում իրենք էլ են նույն բառը կրկնելու։ Որևէ մեկը չի վիճում, որ 30 տարվա ընթացքում, ավելին՝1988 թվականից էլ առաջ, Արցախյան թեմա կամ հարց գոյություն է ունեցել, և կան «Արցախ», «Արցախի հայություն» բառերը և այլն։ Այսօրվա իշխանությունները խուսափում են այդ բառերն արտաբերելուց, կամ ասում են՝ լավ, որ ասեցի Արցախ, ինչ-որ բան է փոխվելո՞ւ։ Կամ Հայաստանում գտնվող շատ բնակավայրերի պարագայում սկսում է օգտագործել դրանց անվանումների ադրբեջանական տարբերակները։ Չզարմանաք, որ վաղը Վարդենիսին «Բասարգեչար» է ասելու։ Դրա համար, երբ խոսում ենք, թե ինչպես է արձագանքել այսօր այս կամ այն հարցին, չի նշանակում, որ մեկ տարի հետո հենց նա չի ասելու «Զանգեզուրի միջանցք»»,- շեշտում է քաղաքագետը։

Ոչ պետականամետ որոշումների կայացումից հետո մարդկանց նաև մեկ կարևոր հարց է հուզում՝ հնարավո՞ր է իշխանության փոփոխության պարագայում ինչ-որ բան փոխել՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։ «Օգոստոսի 8-ի փաստաթղթի մասին ասել էին, որ հռչակագիր է։ Ստացվում է, որ ոչ մի բան էլ չի ստորագրվել։ Այս փաստաթղթի մասով ասվում է, որ այն որևէ իրավական պարտավորություններ չի լուծելու, ինչը նշանակում է, որ դեռ բանակցությունների հազարավոր կետեր կան։ Հնարավորության պատուհանը միշտ կա։ Աշխարհում անհնարին բան չկա։ Միջազգային քանի պայմանագիր կա, որ այսօր չի աշխատում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունեցե՞լ է։ Այո։ Հիմա չկա, պետք լինի, վաղը նորից կձևավորեն։ Ամբողջ խնդիրը ոչ միայն այն է, թե այսօր ինչ ունենք, այլ, թե ինչ նպատակ ունենք, և արդյոք կկարողանանք քայլ առ քայլ, տարբեր ճանապարհներով հասնել դրա իրականացմանը: Եթե ունենաս ազգային միասնություն, հայրենիքն էլ կարելի է վերականգնել։ Հրեաները չեն ունեցել, հետո Իսրայել են ձևավորել։ Հազարավոր նման պատմություններ կան, թե ինչպես են ժամանակին մեծ կորուստներ ունեցել, բայց հետո վերականգնել ամեն ինչ, երբ եղել է ազգային նպատակ։ Երբ ինձ են հարցնում, արձագանքում եմ՝ չգիտեմ՝ իմ սերնդի մեջ կհասցնենք դա անել, թե ոչ, բայց եթե մեր սերունդների մեջ ազգային երազանքը միշտ վառ պահենք, քայլեր ձեռնարկենք և ընթանանք դեպի այդ նպատակը, վստահաբար, արդյունք կունենանք։ 1921 թվականին Արցախը ստիպողաբար պոկեցին, տվեցին Ադրբեջանին։ 70 տարի անց՝ ամեն 25 տարին հաշվենք մեկ սերունդ, այդ գաղափարը պահպանվեց, և 1991 թվականին մարդիկ զենքը ձեռքները վերցրեցին ու ազատագրեցին Արցախը։ Նույնն էլ հիմա է։ Երեխան հինգ տարեկանում հեռուստացույցով տեսնում է, որ ինչ-որ մեկը դառնում է օլիմպիական չեմպիոն։ Ձևավորում է երազանք, հետո՝ նպատակ։ Սկսում է մարզվել, ամեն ինչ անել, և ինչ-որ տարիքում հասնում է իր նպատակին։ Ցանկացած մարդու, բիզնեսի, գիտնականի համար միշտ առաջնային է երազանք ունենալը, նպատակ դնելը և քայլերի հաջորդականությամբ դրան հասնելը»,- նկատում է նա։

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերահսկողություն հաստատել երկրի ներսում, չեն դադարում հարձակումները Եկեղեցու վրա, չի նվազում քաղբանտարկյալների թիվը։ «2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ։ Երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, ասել եմ՝ ռեպրեսիաներն են ուժեղացնելու, որովհետև իշխանությունը պահելու խնդիր են ունենալու և փորձելու են ազգայինը վերացնել։ Դա ասել եմ 2021 թվականի հուլիսին։ Հիմա այդ սխեման է գործում, ավելի է ուժեղանալու։ Ազգային թեմաները, միասնության տանող երևույթները, օջախները պետք է վերացնեն, ինչը նշանակում է, որ հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է։ Եթե շահերը փոխվեն ու դառնան, ասենք, ազգային, պետական, նման գործողություններ չեն անելու։ Ցանկացած մարդ մտածում է՝ եթե այսօր մի բան արեցի, ինչպես է դա ինձ վրա անդրադառնալու, ի՞նչ հետևանքներ է ունենալու։ Բայց երբ այսօր շահը միայն աթոռ պահելն է, այդ շահից ելնելով՝ ունենալու ենք այս պատկերը»,- եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում