Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Սպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգում

Կրթության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումների շրջանակում Հայաստանում սպասվում են փոփոխություններ կրթաթոշակի տրամադրման կարգում, որոնք միտված են բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, առաջադիմության խրախուսմանը և սոցիալական աջակցության թիրախայնացմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նոր համակարգի առանցքում միջազգային մակարդակում մրցունակ, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների ձևավորումն է։ Նրա խոսքով՝ այն ուղղված է բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ եվրոպական չափանիշներին համապատասխան հավատարմագրմանը, միջազգային վարկանիշավորման համակարգերում առաջխաղացմանը, ուսանողների պատշաճ կեցության և կրթական միջավայրի ապահովմանը, կրթություն-գիտություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև պետական ֆինանսավորման դիվերսիֆիկացմանն ու թիրախայնությանը։

Կրթության ոլորտի այս բարեփոխումները մաս են կազմում ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի, որով նախատեսվում է նաև պետական բուհերի խոշորացում և գիտական կազմակերպությունների հետ միավորում, բուհերի կառավարման նոր մոդելների ներդրում, կառավարման հմտությունների զարգացում, պետական թիրախային աջակցության տրամադրում, համալսարանական ինկուբատորների և ձեռնարկատիրական էկոհամակարգի ձևավորում։

«Միաժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ամրագրվել են բուհերի ֆինանսավորման, ընդունելության և կրթաթոշակային համակարգի նոր սկզբունքներ։ Օրենքով սահմանվել է կրթաթոշակի նոր հասկացություն, ըստ որի՝կրթաթոշակը պետության, բուհերի, մասնավոր կազմակերպությունների, միջազգային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ անհատների կողմից ուսումնառության շարունակականությունը կամ կրթական գործընթացն ապահովելու նպատակով անհատույց տրամադրվող դրամական աջակցություն է»,- նշեց ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը, դրանց տեսակները, պահանջներն ու չափանիշները, ինչպես նաև թիրախային խմբերը սահմանվելու են Կառավարության որոշմամբ։ Նոր մոտեցմամբ կրթաթոշակները կարող են տրամադրվել ինչպես ընդունելության արդյունքների, այնպես էլ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, ձեռքբերումների կամ նպատակային ուսուցման հիմքով։

Կրթաթոշակային նոր համակարգի առանցքում առաջադիմության խթանումն է՝միաժամանակ ապահովելով կրթության հասանելիությունը։ Նոր կարգով կրթաթոշակները կտրամադրվեն օրենքի պահանջներին համապատասխան բուհերում սովորող ուսանողներին՝անկախ բուհի կազմաիրավական ձևից։ Պայման է, որ կրթական ծրագիրը լինի հավատարմագրված, իսկ ուսանողը սովորի լրիվ բեռնվածությամբ․ ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում կրթաթոշակ ստանալու իրավունքը չի գործի։

Մինչ կառավարության համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունումը, կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել գործող իրավական ակտերով։

Նոր կրթաթոշակային համակարգը նախատեսվում է որպես ոչ միայն առաջադիմության խրախուսման, այլև սոցիալական աջակցության արդյունավետ գործիք։ Կրթաթոշակը դիտարկվում է որպես ֆինանսական խրախուսում, որը կարող է ուղղվել նաև կեցության, սննդի և փոխադրամիջոցի ծախսերի փոխհատուցմանը՝ հնարավորինս բացառելով բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով ուսանողների դուրս մնալը բարձրագույն կրթական համակարգից։

«Այս ռազմավարական ուղղության շրջանակում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողների պետական աջակցության ընդլայնում ՝ կրթաթոշակների և փոխհատուցման մեխանիզմների միջոցով՝ նպատակ ունենալով բացառել ֆինանսական պատճառներով նրանց դուրս մնալը բարձրագույն կրթական համակարգից»,- եզրափակեց Լուսինե Գրիգորյանը։