Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում
Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16–19-ը։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագայում։
Ավելի վաղ կաթողիկոսը դեկտեմբերի 10–12-ը Եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Մայր Աթոռը, սակայն, հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Եվ այժմ ժողովն Ավստրիա տեղափոխելով՝ Հայ Առաքելական Եկեղեցին փորձում է կանխել իշխանության կողմից հնարավոր բռնաճնշումները։ Իսկ որ դրանք լինելու են, որևէ կասկած չկա։ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ այդ ժողովից հետո իր դիրքերն անհամեմատ թուլանալու են, իր կողմն անցած եպիսկոպոսներն ու քահանաները մնալու են ձեռնունայն, Կաթողիկոսին գահընկեց անելու իր ջանքերն էլ ի դերև են ելնելու։
Ուստի չի բացառվում, որ փորձի իրավապահ համակարգին քսի տալ Գարեգին Բ-ին հավատարմությունը պահպանած հոգևորականների վրա, շատերին էլ կալանավորի։ Չի բացառվում, որ Փաշինյանը թիրախավորի նույնիսկ Գարեգին Բ կաթողիկոսին։ Խորհրդարանական ընտրություններից առաջ պարտություն կրելով եկեղեցու դեմ պայքարում՝ Փաշինյանը տանուլ կտա ամեն ինչ, իսկ ընտրություններում ընդդիմադիր ուժերի հաղթանակը գրեթե կանխորոշված կլինի։ Ուստի մինչև ժողովի մեկնարկը հարկ է սպասել իշխանության նոր բռնաճնշումների։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...