Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում
Երեկ հաստատվեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը փոխատեղումներ է նախատեսել Ներքին գործերի նախարարությունում։ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ — ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ նշանակվել է փրկարար ծառայության պետ — ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ըստ էության, երկու ոստիկաններին տեղերով փոխել են։ Մինչ հանրությունը փորձում է հասկանալ պատճառը, թե ինչու են ոստիկանապետին տարել փրկարար ծառայության պետի պաշտոնին, ՓԾ պետին էլ բերել ոստիկանության պետի պաշտոնին, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս փոխատեղումը վաղուց էր նախատեսվում։
Ավելին, Փաշինյանն ի սկզբանե մտադիր է եղել հեռացնել ոստիկանապետ Արամ Ղազարյանին, քանի որ վերջինս բավարար չափով չի կարողանում իրականացնել վարչապետի քմահաճույքները։ Ի տարբերություն բավականին փափուկ Արամ Ղազարյանի, որն այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում ոստիկանության համակարգում, Ցուցուլյանը հին ոստիկան է, բավականին կոշտ և, ըստ էության, հենց ինքն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, որ կարող է բռի մեջ պահել ոստիկանական համակարգը, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ իրավապահ համակարգը ավելի ու ավելի շատ է ներքաշված լինելու ընդդիմադիրների դեմ տարբեր գործողություններում։ Եվ Փաշինյանին հարկավոր է մեկը, որ ավելի կոշտ կլինի ընդդիմության դեմ արշավանքներում։ Ավելին, Փաշինյանը այլ թեկնածուներ է ունեցել փրկարար ծառայության պետի պաշտոնի համար, բայց և որոշել է նշանակել Արամ Ղազարյանին։
Մեր աղբյուրը նշեց, որ Ղազարյանը բավականին անտրամադիր է եղել այս փոփոխությունից և չի ցանկացել լքել ոստիկանության պետի պաշտոնը, բայց և ստիպված է եղել համակերպվել, քանի որ այլ տարբերակ պարզապես չի ունեցել։
Մարիամ Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...