Չի բացառվում, որ Փաշինյան–Ալիև պայմանավորվածություն կա. Ալիևն այս շրջանում կաջակցի Փաշինյանին․ Աննա Կոստանյան
Ալիևը օբյեկտիվորեն շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանությամբ, քանի որ վերջինիս քաղաքական գիծը տարածքային պահանջներից հրաժարումն է, Արցախյան հիմնահարցի փակումը, լողացող խաղաղության օրակարգի առաջ մղումը, որը չի երաշխավորում անվտանգություն, սուբյեկտայնություն և պաշտպանունակություն, այսինքն սրանք քայլեր են, որ լիարժեք համապատասխանում են Ադրբեջանի ռազմավարական շահերին։ Հենց այդ պատճառով Ադրբեջանը խուսափում է կտրուկ ապակայունացնող քայլերից Հայաստանի ներսում և աջակցում է, որպեսզի այստեղ իշխանափոխություն չլինի։
Այս ամենը հաշվի առնելով` իրապես ընդդիմադիր դաշտում բոլոր դերակատարները պետք է իջեցնեն իրենց հավակնությունների բարձր նշաձողը, հաղթահարեն սեփական էգոն ու առաջինը լինելու մեծամտությունը, փորձեն «դաշինքային» ու ընդհանուր ազգային շահերի համընկման տրամաբանությամբ աշխատել ու բերել փոփոխություններ ընտրությունների միջոցով․ պետք է գիտակցել մեկ պարզ բան` ներկայիս իշխանությունը չի ներկայացնում Հայաստանի պետական շահերը, այն պատրաստ է իրավականորեն ամրագրել Ադրբեջանի ռազմական հաղթանակը, ու այսօր ձևավորվել է մի վտանգավոր իրավիճակ, երբ արտաքին թշնամու շահերը համընկնում են գործող իշխանության քաղաքական գոյատևման շահերի հետ։ Կարելի՞ է արդյոք ի վերջո հաղթահարել քաղաքական բադույթավորված վարքագիծը ու պայքարել մեկ ճակատով, կարծում եմ ընդամենը տեխնիկայի, մեթոդբանության հարց է, եթե իհարկե իշխանության վերարտադրության շահը ստորադասում եք պետության ազգային շահին:
NEWS.am-ի եթերում զրուցել ենք այս և այլ ընդհանուր քաղաքական թեմաների շուրջ:
Տեսանյութն ամբողջությամբ․




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...