ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ Բանն այն է, որ ՔՊ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ «հավաքել»։
ՔՊ-ականները տարբեր մարզերում պետք է ՔՊ ակտիվին համոզեն՝ ձայներ տալ իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ-ականները պետք է 1000-ից մոտ 400–500 ձայն հավաքեն։
Բացի ընդգրկվելուց, ՔՊ-ականները պետք է կարողանան ցուցակում լինել լավ «դիրքերում»՝ առաջատար համարներում, որպեսզի կարողանան իշխանությունում «տեղ» գտնել։ Դրա համար էլ նրանք թեժ պայքարում են իրենց տեղի համար։
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում և վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ ընտրել, որպեսզի հնարավոր լինի ապահովել արդարություն և մրցակցություն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ նախնական որոշված է, որ կրկին ընտրվելու է 1000 պատվիրակ, և երեք օր շարունակ՝ ուղիղ եթերի ռեժիմով, տեղի է ունենալու ներքին ընտրություն։ Այսինքն՝ ՔՊ-ական պատվիրակները գալու են և ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ-ի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։
Քվեարկությամբ կդասավորվեն առաջինից մինչև վերջին համարները, և պատվիրակները կորոշեն, թե որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը և որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները