Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախնական որոշմամբ՝ փետրվարի 15-ին տեղի կունենա ՔՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձեւավորվի ՔՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի հազար պատվիրակները 50 հոգու են ընտրելու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։
Հիշեցնենք, որ պատգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից` հարյուր հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280 թեկնածու: Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձեւավորվի նախնական ցուցակը։
Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երեւալ, բայց նաեւ ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքերին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին` առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ փուլ․ մի համաժողով կամ համագումար էլ կանեն, հավանաբար՝ մարտի կեսերին, եւ կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին հիսուն թեկնածուների միջեւ, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն:
50 հոգու միջեւ ընտրության ժամանակ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել եւ իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Ասենք, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն ինքն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի եւ կանանց քվոտայով մեխանիկորեն երրորդ հորիզոնականը զբաղեցնի։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան