Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Մենք կկործանենք մեր ապագան, եթե այսօրվա ռեժիմին ծառայողները հայտնվեն հաջորդ իշխանության շարքերում

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Հունվարի 19-ին «ՄԻՊ» գրասենյակի առաջ իրականացված ակցիայի ընթացքում իրականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու օժտված, իսկ մերօրյա իրականության մեջ ռեժիմի ՄԻՊ-ը դարձած կառույցից վերև բարձրանալու և խնդրի շուրջ հանդիպելու առաջարկ են արել մեր թիմի ներկայացուցիչներին։ Հանդիպման բովանդակությանը ծանոթանալուց հետո, անկեղծ ասած, զարմանալու քիչ առիթներ ունեցա, բայց ցանկանում եմ մի քանի անկյունաքարային արձանագրումներ անել ապագայի համար։ Ընդհանրապես, ապագայում պետք է լուրջ վերաբերվել ՄԻՊ կառույցին և հատկապես դրա աշխատակազմին, և նախապատվությունը տալ ոչ թե հայաթ չտեսած, իսկ հետո սեփական կրթությամբ գրոտեսկային բառամթերքով տոգորվող փափկասուն տղաներին, այլ կյանքում սեփական փորձով կայացած պրակտիկ մասնագետներին։

Ինչևէ, գանք բովանդակությանը. «ՄԻՊ» գրասենյակում տարատեսակ բարդ ստորադասական նախադասություններով համեմված գրոտեսկային բառամթերքով գրասենյակի աշխատակիցների հետ զրույցի արդյունքում կարող ենք հետևություն անել, որ.

1. մեր ձերբակալությունն ու ապօրինի կալանքն իրենց համար իրավաչափ են,
2. իրենք հրապարակային արձագանքի կարիք չեն տեսնում, բայց միջազգային կառույցներին և այլ տեղերում իրենց ասած «այլ գործիքակազմերով» տեղեկացնում են, որ մեր նկատմամբ տեղի ունեցողն ամբողջությամբ օրինաչափ է, և որևէ անհանգստանալու խնդիր չկա (ի դեպ, անգամ խոշտանգումների ենթարկված Սամվել Վարդանյանի դեպքը 2024 թվականի տարեկան զեկույցում տեղ չէր գտել)։
3. իրենք (ինչպես ռեժիմը) խորապես արհամարհում են թե՛ մարդու իրավունքները, թե՛ միջազգային բոլոր կոնվենցիաները, երբ խոսքը վերաբերում է ռեժիմի հակառակորդներին։

Փաստացի կարող ենք արձանագրել, որ մինչ այս հանրության շրջանում ՄԻՊ-ի շուրջ ստեղծված կարծիքը ոչ միայն ճշմարիտ էր, այլև դրա մասին իրենք իրենց ներկայությամբ և ճաճանչափայլ նախադասություններով փաստել են՝ Արամ Մինասյանը, Անդրանիկ Եղոյանը, Էդգար Մարտիրոսյանը և Լաուրա Գևորգյանը։ Հիմա կասեք՝ «այս ամենն առանց հանդիպելու էլ պարզ էր», համաձայն եմ, բայց պարզ չէին այդ ամենի տակ ստորագրող անձինք։

Հիմա արդեն, գիտենք, թե Անահիտ Մանասյանից բացի էլ ովքեր են պատասխանատու ՄԻՊ կառույցի կործանման և իշխանահաճո սանիտարի վերածվելու համար։ Անձամբ ինձ համար շատ կարևոր են ռեժիմի ապօրինությունների մաս կազմող անձանց նույնականացումը և ապագայում անխտիր բոլորին իրենց բաժնով պատասխանատվության կանչելը։

Այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է, և մենք կկործանենք մեր ապագան, եթե այսօրվա ռեժիմին ծառայողները վաղը գլխարկները փոխեն և հայտնվեն հաջորդ իշխանության շարքերում։

Հ.Գ. Հացադուլի մեջ գտնվելուս 13-րդ օրն է, իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել, օրգանիզմս դեռևս սպասարկում է քաղաքական օրակարգս։

Լա՛վ եղեք և ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։

13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Ապօրինի կալանքի 69-րդ օր
«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց
21.01.2026թ.