Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները ամեն բան անելու են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները իրենց կողքից «հեռացնեն» այն անձանց, որոնք խանգարում են կամ ռեյտինգ չունեն։
Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։
Այսուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է, և ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի ՔՊ-ին, մինչև նախընտրական շրջանը կհեռացվի։
Դրա վառ օրինակն է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի վերջին հայտարարությունը, որի պատճառով նրան հրավիրել են ՔՊ վարչություն և հայտնել, որ նրա խոսքն ու հանրային ելույթները դարձել են ՔՊ-ի վարկաբեկման թեմա, ինչի արդյունքում նա պետք է հրաժարական ներկայացնի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հունանյանը հայտնվել է շատ ծանր վիճակում, անակնկալի է եկել թիմակիցների հայտարարությունից, տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին ու հեռացել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։
Բացի այդ, Հունանյանին հորդորել են հրաժարվել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելուց՝ հայտնելով, որ չի թույլատրվելու իրեն մասնակցել։ Հունանյանը այժմ ծանր հոգեվիճակում է, շոկի մեջ, քանի որ թիմից նման վերաբերմունք չի սպասել։
Հիշեցնենք նաև, որ նույն պաշտոնից սմս-ով հրաժարական է տվել նաև Նարեկ Զեյնալյանը, որից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը։
Սակայն այսօրվա դրությամբ միակ թեկնածուն, որն նպատակ ուներ դառնալ այդ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Վերջինիս ՔՊ-ն նախկինում մերժել էր՝ ընտրելով Հռիփսիմե Հունանյանին, և այժմ կրկին հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ։
Չի բացառվում, որ Լուսինե Բադալյանի թեկնածությունը ևս քննարկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան