Մոսկվայում ձերբակալել են Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Մոսկվայում Մոլդովայի հատուկ ծառայությունների գործակալի ձերբակալելու մասին։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձը 2025 թվականի դեկտեմբերին ժամանել է Մոսկվա «Մոլդովայի անվտանգության ծառայության համար ՌԴ անվտանգության դեմ ուղղված առաքելություն կատարելու համար»։
Առգրավված կապի սարքավորումների մեջ հայտնաբերվել է մոլդովացի հետախուզության աշխատակցի հետ նամակագրություն, որը հաստատում է մեղադրանքները։Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275.1 հոդվածի համաձայն (գաղտնի համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության կամ օտարերկրյա կազմակերպության հետ) և նշանակել է նախնական կալանք։ Հոդվածը նախատեսում է մինչև ութ տարի ազատազրկում։Ծառայությունից հայտնել են, որ կալանավորվածն արդեն խոստովանական ցուցմունք է տվել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան