Ֆասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով
Ֆասթ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև հեռավար ձևաչափով առանց մասնաճյուղ այցելելու ՝ Ֆասթ Բանկ Մոբայլի կամ առցանց բանկինգի միջոցով։
Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի և առցանց բանկինգի միջոցով պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելված, գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռբերման գործընթացն իրականացվում է։
Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։
Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկի կողմից այս պահին տեղաբաշխվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով դրամային արժեկտրոնային պարտատոմսեր։ Տեղաբաշխումն ավարտվելու է սույն թվականի մարտի 10-ին։ Պարտատոմսերն ունեն 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերություն և ազատված են եկամտային հարկից։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով։
ՀՀ ԿԲ նախագահի 29.12.25թ-ի թիվ 1/452Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
———
Մամուլի ծառայություն
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Էլ․փոստ՝ [email protected]




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»