Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական նավատորմը շարժվում է դեպի Իրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Մենք շատ նավեր ունենք, որոնք գնում են այդ ուղղությամբ՝ ամեն դեպքում։ Մենք մեծ նավատորմ ունենք այդ ուղղությամբ գնացող։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք հսկայական ուժ ունենք, որ գնում է դեպի Իրան։ Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահի, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց», – ասել է Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից Վաշինգտոն վերադառնալիս։
ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, որ Իրանը չեղարկել է 837 ցուցարարի մահապատժի ծրագրերը՝ ի պատասխան իր սպառնալիքների։
«Նրանք ասացին, որ չեղարկել են դա, ոչ թե հետաձգել են…. Ես ասացի՝ եթե դուք կախաղան բարձրացնեք այդ մարդկանց, ապա ձեզ ավելի ուժեղ հարված կհասցվի, քան երբևէ, և այն, ինչ մենք արեցինք ձեր միջուկային ծրագրի հետ, շատ թեթև բան կթվա», – ասել է Թրամփը։
Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Ըստ իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով