ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Գրել էինք, որ ՔՊ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը` երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց: Տեղեկացանք, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի «Սարին» ռեստորանում։ Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում: Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել: Ներկաները նկատել են նաեւ, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց եւ առաջինն է հեռացել խնջույքից։
Ի դեպ, Արփի Դավոյանի երեխայի հայրը եւս ներկա չի եղել։ Լավատեղյակ անձը մեզ բացատրեց, որ հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել: Օրինակ, հայտնի «Նովիչոկ» նյութը տարբեր առարկաների, այդ թվում` բաժակի միջոցով են մարդուն հրամցնում, իսկ ուտելիքին ու խմիչքին չի կասկածել, քանի որ բոլորն են դրանից օգտվել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան