Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գրեթե բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ՝ ևս, ակտիվանում են խոսակցությունները «բոլորին դեմ եմ» թեզի շուրջ: Ընդ որում, նշենք, որ խոսքը համանուն նախաձեռնության (կուսակցության) մասին չէ, որը գուցե և խորքում լավ նպատակներ ունի: Խոսքը բուն մտայնության, հասարակության շրջանում «բոլորին դեմ»-ի մտածելակերպի ակտիվ տարածման մասին է:
Սակայն բանն այն է, որ այդպիսի մոտեցումն ինքնին նշանակում է... թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը: Սա արձանագրում են նաև բազմաթիվ փորձագետներ: Չենք ասում, թե անպայման նպատակը դա է: Բայց, կամա թե ակամա, դա ձեռնտու է բացառապես գործող իշխանությանը: Ինչո՞ւ:
Առաջինը՝ այն պատճառով, որ բոլորին մերժելու գաղափարը ենթադրում է նպաստել քվեարկությանը ընտրողների պասիվ մասնակցությանը: Իսկ դա, միարժեքորեն, ձեռնտու է իշխանություններին, որովհետև որքան քիչ մասնակցեն ընտրողները, այնքան լավ՝ իշխանության համար: Պասիվ կամ ցածր մասնակցության պարագայում իշխանության կողմից վարչական ռեսուրսով «բերման ենթարկվողների» քանակը դառնում է վճռորոշ: Մինչդեռ առաջիկա ընտրությունների հետ կապված առանցքային խնդիրներից մեկը պասիվների ակտիվացումն ու մոտիվացնելն է, քվեարկությանը մեր հայրենակիցների հնարավորինս ակտիվ ու բարձր մասնակցության հասնելը:
Երկրորդը՝ ի՞նչ ասել է «բոլորին դեմ»: Հիմա սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը: Է՛հ, այդ փռվածքի մեջ եթե չեք գտնում ձեր սրտով ուժ, ապա գտեք համախոհների և ձևավորեք ձերը: «Դրսից» չեն գալու և «փրկեն» մեզ:
Եվ հետո, մեղմ ասած՝ տարօրինակ է «բոլորին դեմ» լինել մի իրավիճակում, երբ դեռ նույնիսկ հստակեցված չէ, թե այդ «բոլորի» շարքում կոնկրետ ովքեր են, ինչ ուժեր, քանիսն են և այլն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան