Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն ԳրիգորյանՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԶԾ կառավարիչը քննարկել են կլիմային և կենսաբազմազանությանն առնչվող հարցեր«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են Կովկաս նավահանգստի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա, խոցվել է ուկրաինական 87 ԱԹՍ (տեսանյութ)Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրիցԱնօդաչու թռչող սարքերը հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԻրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Երևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԽոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ալ-ԱնբիանԿոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»
Մամուլի տեսություն

Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն 24 օր է, ինչ մեկնարկել է ոչ միայն օրացուցային տարին՝ Քրիստոսի ծննդից հետո 2026 թվականը, այլև ոչ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը: Թեպետ, հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ նախընտրական արշավը մեկնարկել էր դեռ անցյալ տարվա կեսերից:

Ինքնին հասկանալի է, որ տարին նախընտրական է, եթե կուզեք՝ ընտրական, և, ըստ այդմ, քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները, հնչող հայտարարությունները արտապատկերվում և ընկալվում են այդ պրիզմայով: Իհարկե, Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը, նրա ՔՊ-ն ինտենսիվորեն «փիարվում» են, պարզ ասած՝ զբաղված են ինքնագովությամբ, անգամ՝ գլուխգովանությամբ: Կապ չունի՝ խոսքը Փաշինյանին սպասարկող պետական ծառայողական մեքենայի համարանիշից տառերը ջնջելու և բարդույթավորված «1» թվանշան գրելու մասին է խոսքը, թե, ասենք, ձյան առատ տեղումների: Իրենք իրենց պարգևատրելու, թե թոշակառուներին ծաղրելու, Եկեղեցու դեմ պատերազմելու, թե Թրամփի հետ նկարվելու, ադրբեջանական բենզինի, թե հեղուկ գազի գների...

Բայց սկզբունքորեն զուտ «փիարը» չէ խնդիրը: Ավելին, միանգամայն բնական է, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության գործունեությունը, հայտարարությունները նախընտրական տրամաբանության մեջ են: Նմանապես ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ քաղաքական ուժերը, գործիչները «փիարվեն», առավել ևս՝ նախընտրական շրջանում:

Այստեղ խոսքն այլ բանի մասին է: Խնդիրը «փիարի» կառուցվածքն ու բովանդակությունն է: Այս առումով Փաշինյանի մոտեցումներն ու գործելակերպը հանգում են այն բանին, որ մարդը եթե նույնիսկ դատարկության ձգտող սառնարանն էլ բացի, այնտեղ տեսնի Նիկոլ Փաշինյանին, որը առատության եղջյուրից ինչ-որ երևակայական «բարիքներ» է խոստանում: Անգամ եթե այդ կիսադատարկ սառնարանում մարդը հավկիթ գտնի, ապա էլի Փաշինյանը հայտնվի ու իր սպեցիֆիկ ձայնով և շարժումներով սկսի բացատրել, թե իրական Հայաստանում ինչպես է պետք «խաղաղության» ձվածեղ պատրաստել: Փաշինյանական մոտեցման տեսանկյունից կապ չունի՝ մարդիկ կծաղրեն, կծիծաղեն, կվիրավորեն, թե ֆեյքերով կգովեն, կփառաբանեն «փրկչին»: Դա կարևոր չէ: Կարևորը, որ իրեն քննարկեն, իր ասածների շուրջ պտտվեն խոսակցությունները: Այ, եթե գոնե մեկ օր իրեն չքննարկեն, դա նրա համար հավասար կլինի քարոզչական մահվան:

Մի խոսքով, Փաշինյանի որդեգրած «գծի» տեխնոլոգիական էությունն այն է, որ իրենով լցնի այն ամենն, ինչ հնարավոր է: Ու կապ չունի, կրկնում ենք, իր ցիլոյով դա կանի, թե ԱԺ ամբիոնի մոտ հերթական անկանոն ու նյարդային շարժումներով և ջղագրգիռ պահվածքով: Եթե սա համադրենք նրա կողմից իրականացվող ինտենսիվ ռեպրեսիաների, այլախոհների ձերբակալությունների ու կալանավորումների, հանրությանը շանտաժի ենթարկելու և պատերազմով ահաբեկելու հնարքների հետ, ապա պատկերը կամբողջանա: Հավելեք դրան փաշինյանական մնացյալ գործիքակազմը՝ շարունակաբար կեղծելը, մանիպուլ յացիաները, «կրուտիտները», «նախկինացավը», մերկապարանոց մեղադրանքները, պարզ կդառնա նաև հեռանկարը:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. իսկ ի՞նչ օրակարգ ունի ընդդիմությունը: Ի՞նչ կարող է հակադրել կամ ի՞նչ պետք է հակադրի ընդդիմությունը փաշինյանական ագրեսիվ քարոզարշավին: Սկսենք նրանից, որ եթե իշխանությունը, որպես այդպիսին, գործնականում 1 մարմին է, նույնիսկ՝ 1 կոնկրետ անձնավորություն, որ հանդես է գալիս հիմնականում տարբեր քպականների, ըստ անհրաժեշտության՝ նաև սատելիտների դեմքերով ու շուրթերով, ապա ընդդիմության պարագայում պատկերն այլ է: Ընդդիմությունը մեկ մարմին չէ, ներկայացված է մի շարք ուժերով ու իրենց լիդերներով, որոնք դեռևս գործում են անջատանջատ, յուրաքանչյուրն՝ իր պատկերացումներին համապատասխան: Խոսքն այն մասին չէ, որ ընդդիմադիր ուժերը կամ լիդերները պետք է բոլորով հանդես գան որպես 1 նախընտրական միավոր: Դա մեր պայմաններում իրատեսական չէ: Ավելին, մեր կարծիքով, մեծագույն սխալ կլինի: Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է կարողանան առնվազն համադրել իրենց քարոզչական ռեսուրսներն ու հնարավորությունները, գոնե պետք է գործեն համակարգված, փոխհամաձայնեցված: Սա՝ տեխնիկական կամ տակտիկական առումով:

Ավելի լայն ընդգրկմամբ՝ ընդդիմությունը պետք է իր հստակ օրակարգով հանդես գա, և դրանով առաջնորդվի: Այսօրվա դրությամբ կա 1 առանցքային խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը ձերբազատել քպական իշխանությունից՝ հանուն մեր պետականության հետագա գոյության: Կարծում ենք՝ պետք է տիրապետի այն գիտակցումը, որ Փաշինյանի ու ՔՊ-ի վերարտադրվելու պարագայում դրանից ընդամենը օրեր անց բացարձակապես իմաստազրկվելու են բոլոր ընդդիմադիր ուժերի և գործիչների գաղափարական կամ անձնական տարաձայնություններն ու ամբիցիաները: Դրանք պարզապես ոչ մի արժեք ու նշանակություն չեն ունենալու:

Մեծ հաշվով, հարցը մեկն է. 2020 թ. նոյեմբերի 9-ից սկսած Հայաստանում քաղաքական համընդգրկուն ճգնաժամ է, և այդ ճգնաժամը իր բնական ու տրամաբանական լուծումը չի ստացել, երկիրը շարունակում է մնալ այն աղետի ու պարտության մատնած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության լծի տակ:

Ուստի, ընդդիմադիր ուժերի բուն խնդիրն ու առաջին քայլը փաշինյանական իշխանությունից երկիրն ու ժողովրդին ձերբազատելն է: Այդ միասնական նպատակին պետք է ծառայեն բոլոր ուժերը, եթե իրապես ուզում են արդյունքի հասնել:

Հետևաբար, ընդդիմությունը պետք է կենտրոնանա բացառապես սեփական օրակարգի վրա, խոսի և գործի հանուն այդ օրակարգի՝ ձգտելով չհայտնվել փաշինյանական օրակարգի սպասարկման ծուղակներում: Փաշինյանի ստի փուչիկներն, իհարկե, պայթեցնել պետք է, բայց դա չպետք է լինի ընդդիմության հիմնական զբաղմունքը: Մեծ հաշվով, այդ գործով՝ ստափուչիկապայթեցումը նկատի ունենք, բավականին արդյունավետ զբաղվում են իշխանական վերահսկողության տակ չանցած լրատվամիջոցները, առանձին հասարակական շրջանակներ, լրագրողներ, բլոգերներ:

Համենայն դեպս, ընդդիմության համար այս ուղղությունը կարող է լինել օժանդակ, բայց ոչ հիմնական գործունեության ճակատ: Էլ չենք խոսում այն մասին, որ փաշինյանական ստերի ետևից ընկնելը, ցանկացած դեպքում, էլի տանում է դեպի Նիկոլ Փաշինյանի օրակարգային դաշտ: Այսինքն, էլի իր ասածների շուրջ է այն պտտվում:

Իդեալական տարբերակ կլինի, իհարկե, այն, որ ընդդիմությունը կարողանա փոխհամաձայնեցված և համակարգված աշխատել քարոզչական առումով, աշխատանքի և ուղղությունների որոշակի բաժանմամբ, դերաբաշխմամբ, «փոխանցումներով»: Գուցե ավելորդ է ասել, բայց ամեն դեպքում արժե ընդգծել. ընդդիմադիրները այս ընթացքում պետք է կտրականապես դադարեցնեն միմյանց «հարվածելու» դրսևորումները: Դա ուղղակի անհրաժեշտություն է: Ընդդիմության մեջ ցան կ ա ցած պա ռակ տ ո ւ մ նշանակում է աշխատել իշխանության օգտին: Հուսանք, այդ գիտակցումն, ի վերջո, կտիրապետի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում