Դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ թե՛ երազներում է ինձ տեսնում, թե՛ արթմնի․ Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի հայտարարություններին․
«Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագանու ցուցակ, ապա՝ հանեցին։
Պետրոսը իշխանական հյուրերին հիմնականում՝ առանց անունս նշելու, ուղղում է իմ բարձրացրած հարցերը, իսկ ընդդիմադիրներից պարբերաբար հետաքրքրվում է ինձնով։
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ թե՛ երազներում է ինձ տեսնում, թե՛ արթմնի՝ դա էլ հաջորդ եթերում կպատմի։
Քանի որ նրան արգելել են ինձ հյուր հրավիրել, առիթ չեմ ունեցել Հ1-ի եթերում ասելու, որ «Մեր ձևով» շարժման հետ միավորվելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել։
Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ինչ ձևաչափով էլ մասնակցենք որտեղ էլ լինենք, դա քեզ չի մխիթարելու։
Գոնե այսօր հանգիստ քնիր, Պետրո՛ս» ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»