Գորիսում զինված միջադեպով պայմանավորված հարուցված քրգործի շրջանակներում դեռևս ձերբակալված չկա․ ՔԿ
Գորիսում երեկ տեղի ունեցած զինված միջադեպով պայմանավորված հարուցված քրգործի շրջանակներում այս պահին դեռևս ձերբակալված չկա։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից։
Ըստ 24News-ի տեղեկությունների, ձերբակալված անձ չկա, քանի որ առերևույթ հանցանք կատարած անձը մահացել է։
Հիշեցնենք՝ երեկ 24News-ը հայտնել էր, որ զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և վարորդի հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև՝ արցախցի մի երիտասարդ վիրավորվել է։
Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, իսկ Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:
Ավելի ուշ արդեն ՆԳՆ-ն հաստատեց 24News-ի տեղեկությունը՝ հայտնելով, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ։
ՔԿ-ից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Մերի Մանուկյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»