Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատերդ, անկասկած, նկատած կլինեք, որ ամեն օր, ըստ որում՝ ժամեր շարունակ, մայրաքաղաքի (ու ոչ միայն) մի շարք բանուկ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Տարբեր պատճառներով չեն աշխատում. մի տեղ ամբողջ թաղամասն է հոսանքազրկվել, մի ուրիշ տեղ լուսացույցի սնուցման կաբելն է «խփել», մի տեղ էներգամատակարարման տատանումներից լուսացույցն անձամբ է «խփնվել»: Արժե՞ բացատրել, թե նման լուսացույցային անջատումների հետևանքով այդ խաչմերուկներում երթևեկության ինչ քաոս է սկսվում: Չնայած, նման պայմաններում ի՜նչ «երթևեկություն», այն տեղում վերածվում է «երթևականգության»: Մի խոսքով, հասկանալի է, թե ինչ խառնիճաղանջ վիճակ է ստեղծվում:
Ու միայն լուսացույցների հոսանքազրկման մասին չի խոսքը: Էներգամատակարարման ընդհատումները, «լույսի անջատումները» խայտառակ չափերի են հասել: Բավական է զանգես ՀԷՑ եռանիշ համարով, մի քանի րոպե շարունակ միայն անջատումների հասցեների թվարկումն է տևում: Խոսքը և՛ վթարային անջատումների մասին է, և՛, այսպես ասած, պլանային: Այս ցուրտ ձմեռով մարդիկ ժամերով հոսանք չեն ունենում:
Ամանորյա տոներից առաջ, անգամ՝ տոներին, գիտեք, ահավոր վիճակ էր. ամբողջ թաղամասեր, խոշոր քաղաքների ամբողջական հատվածներ հոսանքազրկվել էին: Հիմա էլ շատ բան չի փոխվել: Ի լրումն, մարդիկ ահռելի վնասներ են կրում: Մրսում են, հիվանդանում: Կենցաղային տեխնիկայի վնասներ են կրում: Նաև մեծ վնասներ են կրում հատկապես փոքր խանութները, որոնց տերերը, հասկանալի է, առանձին գեներատորի հնարավորություն չունեն, և բացի այն, որ հոսանքազրկման ժամանակ չեն կարողանում առևտուր անել, նաև տեխնիկան է վնասվում, ապրանքներն են փչանում:
Էլ ո՞րն ասես...
Մի խոսքով, աննախադեպ ծավալի անջատումներ են: Մարդիկ կես կատակ-կես լուրջ նշում են, թե երկիրը գործնականում անցել է հովհարային էներգամատակարարման ռեժիմի: Ուղղակի լռել յայն է անցել:
Ի դեպ, մեր ամենապարզ դիտարկումները ցույց տվեցին, որ հունվարի առաջին տասնօրյակում, այն էլ՝ խոշոր խանութներում, ամենասովորական (ոչ դեկորատիվ) մոմերի դեֆիցիտ էր առաջացել: Հասկանո՞ւմ եք՝ շատ տեղերում մոմ չկար: Մարդիկ, աչքները վախեցած, ամբողջը գնել էին:
Երևի սա՞ էր ՀԷՑ-ը խլելու նպատակը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները