Եվրոպական կեղծիք՝ վասն Փաշինյանի վերընտրության
Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ վեհաժողովում, ընդունվել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում խիստ վիճահարույց արտահայտություններ կան։ Մասնավորապես նշվում է, որ վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։
Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։
Մեր տեղեկություններով՝ բանաձևն առաջարկել են հենց ՀՀ իշխանությունները, եվրոպական երկրներն էլ աջակցել են այս կեղծիքին՝ փաստացի արդար ու թափանցիկ համարելով նախորդ ընտրությունները, ինչպես նաև քննադատել այս օրերին հետապնդման ենթարկվող հոգևորականներին։ Ահա հենց սա է եվրոպական երկակի ստանդարտը, երբ հանուն կոնյունկտուրայի և քաղաքական նպատակահարմարության ԵԽԽՎ-ն պարզապես թքում է օրենքի ու արդարության վրա, որպեսզի կարողանա Հայաստանում օգնել Փաշինյանի իշխանությանը։
Նման աջակցության դիմաց, ի դեպ, ավտորիտար իշխանությունները խոշոր գին են վճարում։ Թե ինչով կվճարի Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...