Սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք․ օդի ջերմաստիճանը կնվազի
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան