Հայոց բանակ, առանց քեզ խաղաղությունը դատարկ բառ է, իսկ ապագան՝ անորոշ պատկերացում․ Անանյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը գրում է․
«Հայոց բանակ,
Այսօր քո օրն է։ Ես շնորհավորում եմ քեզ ոչ միայն որպես պետականության պատվար ու ինստիտուտ, այլ որպես կենդանի կամք, համառություն և դիմացկունություն։ Քեզ՝ մեր զինվորով, մեր սպայով, քո լռությամբ ու քո ծանր հայացքով։
Ես գիտեմ՝ դու անցել ես փորձությունների միջով։ Գիտեմ՝ քեզ հաճախ մենակ են թողել խոսքերի ու հաշվարկների արանքում։ Բայց ես նաև գիտեմ մեկ բան՝ Հայաստանի անվտանգությունը քեզնից դուրս գոյություն չունի։ Առանց քեզ խաղաղությունը դատարկ բառ է, իսկ ապագան՝ անորոշ պատկերացում։
Ծննդյանդ օրն անհնար է հիշել առանց Եռաբլուրի։ Այն լուռ է, բայց խոսում է ավելի բարձր, քան հազար հայտարարություն։ Այնտեղ քո լավագույն որդիներն են՝ նրանք, ովքեր վճարել են ամենաբարձր գինը, որպեսզի մենք իրավունք ունենանք այսօր խոսելու պետության, արժանապատվության և վաղվա օրվա մասին։ Եռաբլուրը մեզ հիշեցնում է, որ բանակը պարզապես ուժ չէ․ այն զոհաբերության վրա կանգնած ճակատագիր է։
Հայոց բանակ, ես քեզ շնորհավորում եմ հավատով, ոչ ձևականությամբ։ Վստահությամբ, ոչ պատրանքներով։ Եվ համոզմամբ, որ դու դեռ ունես ուժ՝ վերականգնելու քո մեջքը, քո պատիվը և քո պատմական առաքելությունը։
Խոնարհումս՝ Եռաբլուրին։
Պատիվս՝ քեզ, Հայոց բանակ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...