Բանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան
Շնորհավոր Հայոց բանակի օրը
Մենք ապրում ենք ժամանակներում, երբ ցավով տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ ղեկավարությունը փորձում բառի բուն իմաստով կազմալուծել հայոց բանակը, արժեզրկել հայ զինվորին, կասկածի տակ դնել բանակ ունենալու գաղափարը։
Բայց մեր բանակը, մեր զինվորը, մեր կամավորն իր պատմությամբ բազմիցս ապացուցել է, որ անկախ օրվա իշխանության մտադրություններից՝ երկրի համար վճռորոշ պահերին կանգնած է իր դիրքում, իր հայրենիքի կողքին:
Այս մասին ասվում է «Հայաստանը ես եմ»նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղերձի մեջ։
«Այս օրերին առավել քան կարևոր է գիտակցելը, որ բանակը պարզապես զենք ու համազգեստ չէ։ Բանակը պետության ողնաշարն է։ Բանակը մեր անվտանգությունն է, արժանապատվությունն է, խաղաղ ապրելու իրավունքն է, մեր ինքնապաշտպանությունն է։
Աշխարհում այսօր իրավունքի ուժը փոխարինվել է ուժի իրավունքով։
Իսկ ուժի իրավունքի կարևոր բաղկացուցիչներից մեկն էլ բանակն է։
Բայց միայն բանակին ապավինելը ևս բավարար չէ․ պետք է նաև ազգային միասնականություն, արժեհամակարգ, պետական մտածողություն։
Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նույնիսկ ժողովրդավար համարվող երկրներն են ներխուժում այլ պետություններ և ուժի իրավունքով մեկ օրում «իրենցով անում» այդ երկրները։
Հետևաբար՝ ուժեղ բանակը պետության գոյատևման ամենակարևոր նախադրյալներից մեկն է։
Առանց բանակի չկա անկախություն։
Խոնարհվում եմ բոլոր այն զինվորների ու կամավորների առջև, ովքեր պահել ու պահում են մեր հողը, մեր տունը, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, մեր երեխաների ապագան։
Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք հայ զինվորին։
Փա՛ռք հայրենիքը պահողին։ »,- նշել է Նաիրի Սարգսյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...