Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԵԽԽՎ նստաշրջանում ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես հայտարարել է, թե որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, հիբրիդային հարձակումները կավելանան։
«Ազատության թշնամիները քնած չեն ընտրություններից 4 ամիս առաջ»,– Միրզոյանը հնարավոր միջամտություններին է անդրադարձել՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի։
«Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական ու միջամտության անօրինական սխեմաների մեջ։ Տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվական ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքնիշխան ընտրությունը խաղաղության ու ժողովրդավարության համար։ Ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարը։ Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար։ Իհարկե, առաջանում է դիլեմա՝ մի կողմից խոսքի ազատության պահպանման, լրատվամիջոցների բազմակարծության, մյուս կողմից՝ չարամիտ անձանց դեմ պայքարելու վճռականության։ Բայց ես այստեղ եմ ասելու՝ նրանք չեն հաջողի»,– ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ուշագրավ է, որ ԵԽԽՎ–ում ելույթ է ունեցել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ քննադատելով Վրաստանին, թե Ռուսաստանը Վրաստանին վերադարձրել է իր ազդեցության ուղեծիր՝ որպես զենք օգտագործելով պատերազմի վախը։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանը պատերազմ է մղում ժողովրդավարության դեմ, և հիմա «Հայաստանն է դառնում նույն ռազմավարության թիրախը»։
Եվրոպան վաղուց է հայտարարել, որ մոլդովական սցենար են կիրառելու Հայաստանում՝ դրա համար ոչինչ չխնայելով։ Եվ Մոլդովայի նախագահի ու ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները, նախօրեին ընդունված ԵԽԽՎ բանաձևը վկայում են, որ Ռուսաստանի դեմ պայքարում ոչինչ չեն խնայելու, Փաշինյանին էլ քարտ-բլանշ են տալու ցանկացած ապօրինություն իրականացնելու համար։
Լիլիթ Դավթյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...