Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սոցցանցում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։
Սարգսյանը հատուկ նշել է, որ ռուսամետների և «բալանսավորողների» ֆոնին պետք է խորհրդարանում լինի ամբողջապես արևմտամետ ուժ։ «Բալանսավորող» ասելով՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահը նկատի ունի հենց Նիկոլ Փաշինյանին, որի իշխանությունը հայտարարել է բալանսավորման քաղաքականություն վարելու մասին։ Եվ իր այս հայտարարությամբ, ինչպես նաև միայնակ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Արամ Սարգսյանը ցանկանում է ստանալ Արևմուտքի, Եվրամիության աջակցությունը՝ թե՛ քաղաքական և թե՛ ֆինանսական, որպեսզի կարողանա խմբակցություն ձևավորել Ազգային ժողովում։
Մի կողմից հասկանալի է Փաշինյանի կոալիցիոն գործընկերոջ այս վարքը, հատկապես իշխանությունների՝ չկողմնորոշված լինելու, ինչպես նաև որոշակի Ռուսաստանից վախեր ունենալու պայմաններում․ նա ցանկանում է իր վրա քաշել արևմտամետի թիկնոցը և ստանալ Եվրոպայից ստացվող գումարների առյուծի բաժինը։
Մյուս կողմից էլ չի բացառվում, որ արևմտյան խաղաքարտ օգտագործելով՝ հաջողվի հաղթահարել նվազագույն շեմը և հայտնվել խորհրդարանում, իսկ դրանից հետո արդեն թե՛ կաջակցեն իշխանությանը, և թե՛ որոշ դեպքերում կանցնեն շանտաժ անելու։
Մոնիկա Ազատյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...