ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց ինչպիսինն է լինելու՝ կամ առանց Սյունիք, կամ առանց Հայ առաքելական եկեղեցի. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ բոլոր տարբերակներով լինելու է, բայց հարց է, Հայաստանի Հանրապետության բովանդակությունը ինչպիսի՞նն է լինելու: ՀՀ լինելու է կամ առանց Սյունիքի, կամ առանց Հայ առաքելական եկեղեցու: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հարցին, թե արդյոք այս ընտրությունները կամ Նիկոլ Փաշինյանի լինելու մասին են, կամ Հայաստանի Հանրապետության լինելու:
«Չի կարող լինել խաղաղություն՝ քո հակառակորդի քմահաճույքից կախված: Եթե նույնիսկ խաղաղությունը եկել է, ապա դա եկել է Ալիևի տրամադրությունից կախված: Մեր առաջարկը հետևյալն է՝ ամրապնդել լուրջ երաշխիքային համակարգ, սա է միակ ձևը, ուրիշ ձև ուղղակի չկա:
Չկա աշխարհում որևէ կոնֆլիկտ, որը առանց երաշխիքային համակարգի կայուն զինադադար ու խաղաղություն հաստատի: Ամեն տեղ կան երաշխավորներ, երաշխիքային համակարգ: Հիմնական ձգտողը երաշխիքներ ունենալու պետք է լինի թույլ կողմը, ուժեղ կողմին երաշխիքներ պետք չեն՝ ցանկանում է քո կախվածությունհը իրենից մնա մաքսիմալ բարձր, որ ինքը քեզ ինչ ուզի թելադրի, այսինքն այն, ինչ մենք հիմա տեսնում ենք:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում, որ իրեն ամեն քայլափոխի թելադրում են, ինքն էլ զիջում է, ապա գոնե մեր ժողովուրդը դրանից հաճույք պետք է չստանա: Հերթով բոլոր ուղղություններով զիջեց, ու սա վերջ չի ունենալու, ոչինչ չեն արել իրենց թուլությունը հաղթահարելու համար: Իրեն ձեռք է տալիս, որ մենք լինենք թույլ, պատերազմ սկսելու սպառնալիքն էլ միշտ ներկա լինի հասարակության մոտ»,- նշել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...