Իշխող ՔՊ-ն անցնում է շտաբային ռեժիմի․ հրահանգը իջեցված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխող կուսակցության տարածքային կառույցներին տրվել է հանձնարարական՝ մարտի 1-ից լինել լիարժեք ձևավորված և պատրաստ։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են հանրապետության ողջ տարածքում։ Տարածքային կառույցներում նկատվում է անսովոր ակտիվություն, արագացված ռեժիմով ընթանում են շտաբների ձևավորման, վարձակալության, կադրերի ներգրավման և կազմակերպչական աշխատանքներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների, վերջին օրերին գրեթե ամբողջությամբ կենտրոնացել է շտաբային աշխատանքների վրա՝ կարծես թե երկրորդ պլան մղելով իր անմիջական պաշտոնական պարտականությունները։ Մեր աղբյուրները նշում են, որ նա անձամբ է զբաղվում շտաբների կառուցման գործընթացի համակարգմամբ։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ շտաբային ակտիվացման ուղիղ հրահանգը Փաշինյանից ուղղահայացով փոխանցվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ով էլ բաշխել է հանձնարարականը տարածքային կառավարման պատասխանատու Խուդաթյանին։
Ինչո՞ւ եք աշխատանքի ժամերին զբաղվում կուսակցական աշխատանքով՝ ՔՊ կառույցներին զանգով հրահանգելով, որ մինչև մարտի 1-ը բոլոր շտաբները պատրաստ պետք է լինեն աշխատանքի։
«Նման բան չկա։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մարզերում գրասենյակներ ունի, դրանք բնականոն աշխատում են։ Այս պահին ինչ-որ հատուկ գործընթաց չկա։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապա, երբ կսկսվի պաշտոնական քարոզարշավը, այդ ժամանակ, օրենքով սահմանված կարգով, ես արձակուրդ կվերցնեմ, կզբաղվեմ այդ հարցերով։ Իսկ հիմա ես ոչ մի հրահանգ չեմ տալիս, ձեզ սուտ տեղեկություններ են փոխանցել»,- հայտարարեց նախարար Խուդաթյանը։
Այսպիսով, պետք է ամփոփել, որ մինչ քաղաքական դաշտում դեռ վերադասավորումներ են՝ թե ով ում հետ պետք է դաշինք կազմի, ՔՊ-ն կոնկրետ գործողություններով անցել է նախընտրական հաջորդ փուլին․ մարդկանց, ռեսուրսների, շտաբների և հնարավորությունների հավաքագրում է անում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան