Առաջարկում եմ այսուհետ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»․ «ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է․ Աննա Հակոբյան
Չէի ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։
«Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։
Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։
Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»։
«Ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է։ Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք՝ ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում՝ վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սև ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կտաս»։
Երաշխավորում եմ` 2 ամսվա մեջ մենք մեզ չենք ճանաչի՝ լավ իմաստով, իհարկե։
Եվ խնդրում եմ (եթե իհարկե գաղափարը կարևորում եք), մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում»,-գրել է նա




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան