ԵՄ խաղաղության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո աջակցություն
Եվրոպական միության անդամ 27 երկրները հավանություն են տվել ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է հունվարի 28-ին Եվրոպական խորհրդի նիստում։
Ավելի վաղ «Ազատությունը», հղում կատարելով Բրյուսելի իր սեփական աղբյուրներին, նման տեղեկություն էր հայտնել։
2025 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։
Հայաստանը 2024 թվականի հուլիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ Հունգարիան արգելափակել է այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ, ըստ Սիյարտոյի, պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել