«Հրապարակ». Իշխանությունը փորձում է «ջրել» պարգեւավճարների թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երեկ հերթական նախընտրական հանդեսն էր բեմադրել, այս անգամ՝ խորհրդարանում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, աշխատանքային քննարկում էր կազմակերպվել՝ Առողջապահության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) գործարկման ընթացքի վերաբերյալ։
Հրավիրել էին նաեւ ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։
Իշխող խմբակցությունից, սակայն, մոտ 2 տասնյակ մարդ էր ընդամենը ներկա։ Հանդեսը վարում էին ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք ներկա պատգամավորներին պարբերաբար դասատուի պես դիտողություն էին անում՝ զրուցելու, քննարկումը խանգարելու համար։ Իսկ Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի շնորհակալական գրառումները։
Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է «ջրել» պարգեւավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաեւ թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան