Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը
Մամուլի տեսություն

Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր-ինչ հեռվից գանք, որքան էլ բուն խոսքը մեր այսօրվա տրագիկոմիկական իրավիճակի մասին է: Ասում են, որ տարիներ առաջ տորնադոների, փոթորիկների ու, ընդհանրապես, վատ եղանակային պայմանների համար ԱՄՆ-ում դատարան են դիմել... Աստծու դեմ: Դատարանը հայցադիմումը չի ընդունել, բայց բավականին «շքեղ» պատճառաբանությամբ, այն է՝ «պատասխանողի հասցեն ու գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով»: Իբր, մնացածն «օ-քեյ» է, ու եթե Աստծու կոնկրետ հասցե լիներ ձեռքի տակ, միանգամից դատող էին: Ասում են, ի վերջո, Աստծու նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Դեռ որոնում են... Այս զավեշտական, ամենայն հավանականությամբ՝ անեկդոտային «ասում են...»-ը հիշեցինք մեր օրերում ու մեր երկրում տեղի ունեցող փաստացի և միանգամայն կոնկրետ իրադարձությունների պատճառով:

Թեթևակի հիշեցնենք դեպքերի հերթականությունը:

Ինչպես հայտնի է, սեփական ուխտն ուրացած, Հայ առաքելական եկեղեցուց իրենք իրենց դուրս դրած և գործնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի սպասարկմանն անցած եպիսկոպոսներից Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ (Արման) Սարոյանը Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ դեռ հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի հոգևոր պաշտոնից:

Փաշինյանը և որոշ քպական կարկառուններ շտապեցին հայտարարել, թե իրենց համար Գևորգ (Արման) Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ: Նման հայտարարություններն ինքնին ցնդաբանություն կարելի է համարել: Իսկ եթե հուզական ընկալումները դնենք մի կողմ, ապա «չոր» իրավական տեսանկյունից Փաշինյանի ու նրա պաշտոնավոր քպականների այդ հայտարարությունները Սահմանադրությունը, երկրի սահմանադրական կարգը կոպտորեն խախտելու, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին կյանքին ու ինքնավարությանը կոպտորեն միջամտելու ակնհայտ փաստ են:

Այս մասին, ի դեպ, հայտարարել է նաև «Ամստերդամ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերությունը՝ նշելով, որ աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։ «Ամստերդամ ընդ Փարթներսը» հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

Այլ պարագաներում իշխանությունների ու նրանց հրահանգները կատարող դատավորների, իրավապահների պահվածքն ինքնին պետք է որոշակի քրեաիրավական հետևանքներ հարուցեր: Բայց մեր օրերի Հայաստանում օրենք և օրինականություն գոյություն ունի բացառապես ընդդիմադիրների, ոչ իշխանականների, հայ հոգևորականների համար: Իսկ իշխանավորները կարող են ցանկացած այլանդակություն և ապօրինություն անել ու անպատիժ մնալ:

Հպանցիկ նկատենք միայն, որ հիշյալ նախկին հոգևորականը թե՛ ձեռնադրվել է Ամենայն հայոց նույն կաթողիկոսի կողմից, թե՛ Մասյացոտն թեմում ծառայության է նշանակվել էլի նույն Վեհափառի տնօրինությամբ: Էլի՝ հույզերը դնենք մի կողմ. նա, ով նրան նշանակել է, նույն հոգևոր ինստիտուտն էլ նրան ազատել է այդ պաշտոնից: Ու դա իր բացառիկ և սուվերեն իրավունքն է:

Բայց շարունակությունն ավելի հոգեցունց է: Գևորգ (Արման) Սարոյանը շարունակել է ընդդիմանալ Կաթողիկոսի տնօրինությանը, բացահայտ հերձվածության է անցել (եկեղեցական, կրոնական տեսանկյունից), միացել է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ նշանակված հոգևորականի օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտողներին: Ավելին, ամենայն հավանականությամբ՝ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորով Գևորգ (Արման) Սարոյանը... դատի է տվել Վեհափառին՝ վիճարկելով նրա տնօրինությունը՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Դա ինքնին ոչ միայն իրավական աբսուրդ է, այլև աբսուրդից այն կողմ է: Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրները, հոգևոր ծառայության հարցերը դատական վիճարկման առարկա չեն: Ու, ինչպես նշեցինք, նույնն են ասում բանիմաց իրավաբանները, իրավագետները: Բայց կատարվում է մյուս հակաօրինական, հակաիրավական, ողջամտությունն ու բանականությունը արմատապես ժխտող իրադարձությունը՝ դատարանը վարույթ է ընդունում քպական նախկին եպիսկոպոսի հայցը: Ի դեպ, ժողովրդական հումորն անկասելի է. փաշինյանական դարձած եպիսկոպոսներին ժողովուրդը ոչ միայն կնքել է «տիրադավ» բնորոշմամբ, այլև ավելի սրամիտ սահմանում է տվել՝ «ՔՊիսկոպոս»:

Այդ ամենի հանրագումարում արդեն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Գևորգ Սարոյանը կարգալույծ է հռչակվում, այն է՝ դադարում է հոգևորական, առնվազն՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորական լինել: Նրան վերադարձվում է ավազանի անունը՝ Արման Սարոյան:

Սակայն նախօրեին փաշինյանական իշխանությունը կատարում է ևս մեկ պատերազմական գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դատական ակտերի կատարման ծառայությունը, չունենալով դրա ո՛չ իրավական, ո՛չ դատական, ո՛չ բարոյական իրավունքն ու իրավասությունը, փորձում է Կաթողիկոսին պարտադրել, որ, «որպես հայցի ապահովման միջոց», Հայ առաքելական եկեղեցուն դավաճանած, ավելին՝ կարգալույծ արված քաղաքացիական անձին թեմակալ առաջնորդի պաշտոնին վերադարձնել:

Այսինքն, այն նույն ժամանակ, երբ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտորեն ու առանաց աչք թարթելու ստում է եվրոպաներում, թե՝ հոգևորականների դեմ ճնշումներ չկան, ԴԱՀԿ-ը նենգաբար հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա: Դե, գումարած՝ Քննչականը:

Սա, բնականաբար, դուրս է թե՛ մարդկային, թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ ազգային բոլոր նորմերի սահմաններից: Սա աղաղակող անիրավություն է, ինքնիրավչություն, ու բացահայտ բարոյազրկության դրսևորում:

Շարունակությունը երևի այն կլինի, որ թվաբանությունից թույլ մարդիկ դատարան դիմեն, որպեսզի 5 անգամ 5-ը լինի 10, այլ ոչ թե 25, իսկ որպես «հայցի ապահովման միջոց» արգելվեն բոլոր դասագրքերը, հաշվիչները, որոնք 5x5-ը հաշվում են 25:

Սարկազմը՝ սարկազմ, բայց պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ սկոմորոխային «ներկայացումը» (ԴԱՀԿ-ով, ՔԿ-ով, դատախազությունով, բանով) Փաշինյանի իշխանությունը ձեռնարկել է այն նպատակով, որ Գերագույն հոգևոր խորհրդի ու Կաթողիկոսի դեմ ինչ-որ «քրեական գործ» լինի, թեկուզ՝ ամենատխմար, ամենից ապուշ հիմնավորմամբ, ինքնին՝ հարուցողների համար ոչ միայն դժոխքի ուղեգիր, այլև հետագայում «բանտի ուղեգիր» ապահովող, բայց լինի: Իսկ արդեն այդ «գործը» օգտագործվի՝ Ավստրիայում փետրվարին նշանակված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը տապալելու, Վեհափառին կալանավորելու, հնարավոր է նաև՝ կալանավայրում խոշտանգելու նպատակով: Փաշինյանական իշխանություններից սպասելի է ցանկացած բան: Սակայն այս ամենի մեջ կա մի կարևոր... «բայց»:

Դա այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա՝ եկեղեցատյաց, արարատուրաց, Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնել ցանկացող խումբը այդքան չկան, որ որոշեն, թե ով է Կաթողիկոս, կամ Կաթողիկոսի տնօրինություններն ընդունում են, չեն ընդունում: Ո՞վ են իրենք մեր բազմադարյա Եկեղեցու և այն առաջնորդող Վեհափառի դեմ: Չարենցը կասեր՝ չնչին, որպես Արարատին նետված մի քար...

Ի դեպ, որպես հավելում, երևի ավելորդ չէ նաև Փաշինյանի քմահաճույքները կատարող մասնակի դատավորներին, քննիչներին, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներին հիշեցնել, որ ամեն ինչի սահման պետք է լինի, նույնիսկ ծառայամտությանը. կան արժեքներ, կան կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի հատել: Ի վերջո, որևէ իշխանություն աշխարհում հավերժ չէ, Հայաստանում՝ առավել ևս: Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում